Cryptocurrency Prices by Coinlib

Երևան-Երասխ ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել էլեկտրական սյանը և կողաշրջվել

d5a5d680d687d5a1d5b6 d5a5d680d5a1d5bdd5ad d5a1d5bed5bfd5b8d5b3d5a1d5b6d5a1d5bad5a1d680d5b0d5abd5b6 d5a1d5bed5bfd5b8d5b4d5a5d684d5a5 601535749fe10

Արտակարգ Պատահար

87ddb7e960833ea2d597bfc2fe0874d6

Հունվարի 30-ին՝ ժամը 02։46-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարմարաշեն-Մասիս ավտոճանապարհի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 11-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կ․ Թ․, ծնված 1995 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել էլեկտրական սյանը և կողաշրջվել մոտակա դաշտամիջյան հատվածում․ վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում։

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել վարորդին․ վերջինս տեղի ուժերով տեղափոխվել է Մասիսի ԲԿ, այնուհետև՝ տեղափոխվել Երևան քաղաքի «Էրեբունի» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

Աղբյուրը՝ Lurer.com