Cryptocurrency Prices by Coinlib

Երևան-Գյումրի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել․ կան տուժածներ և մեկ զոհ

d5a5d680d687d5a1d5b6 d5a3d5b5d5b8d682d5b4d680d5ab d5a1d5bed5bfd5b8d5b3d5a1d5b6d5a1d5bad5a1d680d5b0d5abd5b6 d5bed5a9d5a1d680 d5a7 d5bf 60156db9aee40

Արտակարգ Պատահար

a39a8e5a8058a0bb33d5bb8ba62aa71b

Հունվարի 30-ին, ժամը 11։05-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արուճ գյուղի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 56-րդ կմ-ին բախվել են «Mercedes С» (վարորդ՝ Հ․ Ս․, ծնված 1946 թ.), «ԳԱԶել» (վարորդ՝ Վ․ Ս․, ծնված 1947 թ.) և մեկ այլ «Mercedes С» (վարորդ՝ Ռ․ Մ․, ծնված 1984 թ.) մակնիշների ավտոմեքենաներ, ինչի հետևանքով վերջինիս ուղևոր Ա․ Թ․-ն (ծնված 1950 թ.) հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, իսկ ուղևոր Է․ Թ․-ն (ծնված 1985 թ.) տեղում մահացել է։

Վարորդները և ուղևորներ Զ․ Ս․-ն (ծնված 1950 թ.) և Լ․ Ս․-ն (ծնված 1955 թ.) հոսպիտալացվել են Թալինի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Աղբյուրը՝ Lurer.com