Cryptocurrency Prices by Coinlib

Երևանից Ստեփանակերտ ճանապարհված ուղևորափոխադրող 2 ավտոբոս կանգ են առել Սիսիան քաղաքում

d5a5d680d687d5a1d5b6d5abd681 d5bdd5bfd5a5d683d5a1d5b6d5a1d5afd5a5d680d5bf d5b3d5a1d5b6d5a1d5bad5a1d680d5b0d5bed5a1d5ae d5b8d682d5b2 601582e9a6612

Հասարակություն

f32a780df9614dc29e085c15253224c2

Այսօր Երևանից Ստեփանակերտ ճանապարհված ուղևորափոխադրող 2 ավտոբոս եղանակային վատ պայմանների պատճառով կանգ են առել Սիսիան քաղաքում: Այս մասին հայտնում են ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբից:

«ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ՀՀ ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների և Սիսիանի քաղաքապետարանի կողմից տարվում են համապատասխան աշխատանքներ. ուղևորները՝ թվով 96 անձ, ապահովված են գիշերակացով և տաք ըմպելիքներով։ Խնդրում ենք չանհանգստանալ, վստահեցնում ենք, որ երթուղայինները կշարժվեն
ըստ հնարավորության, և ուղևորներին անվտանգ կհասցնեն իրենց ընտանիքներին»,- ասված է հաղորդագրության մեջ։

Աղբյուրը՝ Lurer.com