Cryptocurrency Prices by Coinlib

Գելենջիկում գտնվող «պալատը» հյուրանոցային համալիր է

d5a3d5a5d5acd5a5d5b6d5bbd5abd5afd5b8d682d5b4 d5a3d5bfd5b6d5bed5b8d5b2 d5bad5a1d5acd5a1d5bfd5a8 d5b0d5b5d5b8d682d680d5a1d5b6 60154e1bd568e

Ժամանց

27696228a5a298367442a22704cb5758

Գելենջիկի «պալատը», որի մասին հիշատակվում է Ալեքսեյ Նավալնիի հրապարակման մեջ, կառուցվում է որպես հյուրանոց, «Ռոսիա 1» հեռուստաընկերության լրագրող Ալեքսանդր Ռոգատկինին հայտնել է կառույցի սեփականատիրոջ ներկայացուցիչը:
«Սա հյուրանոց է՝ սենյակներով, ընդհանուր տարածքներով, լողավազանով», — ասել է շինարարը։ Ըստ զեկույցի, այդտեղ կկառուցվի «շատ թանկ հյուրանոց հարուստ մարդկանց համար», որը, ըստ սեփականատերերի, նման կլինի Սոչիի շքեղ Rodina հյուրանոցին: «Երբ որ շենքի սեփականատերերը հարկ կհամարեն, կկազմակերպենք մամուլի ասուլիս»,֊ասել է սեփականատիրոջ ներկայացուցիչը։ Լրագրողը հավելել է, որ շենքը ավելի քան 10 տարի է, իրենից ներկայացնում է շինհրապարակ, և օբյեկտը վերավաճառվել է մի քանի անգամ: Շենքի անվտանգության աշխատակիցը հավելել է, որ ինքը տասը տարի աշխատում է այս տարածքում, բայց «երբեք չի տեսել Վլադիմիր Պուտինին»:

Աղբյուրը՝ Lurer.com