Cryptocurrency Prices by Coinlib

Բաքվում գործարկվել է ռուս-թուրքական դիտորդական կենտրոնը

d5a2d5a1d684d5bed5b8d682d5b4 d5a3d5b8d680d5aed5a1d680d5afd5bed5a5d5ac d5a7 d5bcd5b8d682d5bd d5a9d5b8d682d680d684d5a1d5afd5a1d5b6 d5a4 60153cde9f5ae

Համաշխարհային Մամուլ

02315b9e7196300124951eb993c9bdf8

Ադրբեջանում այսօր իր գործունեությունն է սկսել ռուս-թուրքական դիտորդական կենտրոնը։ Ռուս զինծառայողները տեղում են, РИА Новости-ին ասել է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավար, գնդապետ Վագիֆ Դարգահլին: Կենտրոնը տեղակայվել է Ադրբեջանի Աղդամի շրջանում, որը Բաքվի վերահսկողության տակ է անցել Լեռնայնի Ղարաբաղում 2020 թվականի նոյեմբերին զինադադարի մասին եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո: «Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի վարչապետների եռակողմ հայտարարության համապատասխան պարբերության հիման վրա ստեղծված թուրք-ռուսական մոնիթորինգի կենտրոնն իր գործունեությունը սկսում է այսօրվանից: Թուրք և ռուս զինծառայողները, ովքեր գտնվում են Ադրբեջանում, մասնակցում են կենտրոնի աշխատանքներին», — ասել է Դարգահլին:

Աղբյուրը՝ Lurer.com