Cryptocurrency Prices by Coinlib

«Բավարիան» հետ է կանչել վարձավճարով «Նյուրնբերգում» խաղացող Սարպրիտ Սինգհին

d5a2d5a1d5bed5a1d680d5abd5a1d5b6 d5b0d5a5d5bf d5a7 d5afd5a1d5b6d5b9d5a5d5ac d5bed5a1d680d5b1d5a1d5bed5b3d5a1d680d5b8d5be 601551beb3f76

Սպորտ

2fbd4a2178a5806825bdc371cfaf4b85

Մյունխենի «Բավարիան» հետ է կանչել «Նյուրնբերգում» վարձավճարով խաղացող Նոր Զելանդիայի հավաքականի ֆուտբոլիստ Սարպրիտ Սինգհին, հայտնում է Գերմանիայի գործող չեմպիոնի կայքը: Այս մրցաշրջանի սկզբից Սինգհը խաղացել է «Նյուրնբերգում» և բոլոր մրցաշարերում ակումբի կազմում կարողացել է անցկացնել 12 հանդիպում: 21-ամյա կիսապաշտպանը երկու հանդիպում է անցկացրել «Բավարիայի» հիմնական կազմում, ինչպես նաև վեց խաղ ու մեկ գոլ ունի Նոր Զելանդիայի առաջին թիմի կազմում:
Նշվում է նաև, որ Մյունխենի «Բավարիայի» մեկ այլ երիտասարդ ֆուտբոլիստ՝ Լեոն Դայակուն, կարիերան կշարունակի Բեռլինում գործող «Ունիում»: Մայրաքաղաքային թիմը 19-ամյա հարձակվողին վարձավճարով վերցրել էր մինչ մրցաշրջանի ավարտը`հետագայում գնման հնարավորության տարբերակով:

Աղբյուրը՝ Lurer.com