Cryptocurrency Prices by Coinlib

Արցախում ռուս ականազերծողներն ավելի քան 15 հազար պայթյունավտանգ զինամթերք են հայտնաբերել

d5a1d680d681d5a1d5add5b8d682d5b4 d5bcd5b8d682d5bd d5a1d5afd5a1d5b6d5a1d5a6d5a5d680d5aed5b8d5b2d5b6d5a5d680d5b6 d5a1d5bed5a5d5acd5ab 601589dfa0188

Արցախ

b6b86835020be74dea7d628a2133a2b9

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետները Լեռնային Ղարաբաղում ականազերծման աշխատանքներ են իրականացրել ավելի քան 123 հեկտար  տարածքի վրա՝  հայտնաբերելով մոտ 15,5 հազար պայթյունավտանգ առարկա: Այս մասին տեղեկացնում են Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

«Լեռնային Ղարաբաղում «Առաջնորդ» կենտրոնի ականազերծող խումբը ներկայում աշխատանքները շարունակում է Մարտունու շրջանում (ավելի վաղ՝ Ասկերանում): Ամբողջ ժամանակահատվածում այս տարածքներում հետազոտվել է ավելի քան 110 հա տարածք, որտեղ հայտնաբերվել է շուրջ 15 հազար զինամթերք:    Ընդ որում՝ հայտնաբերվել է ավելի քան 6,8 հազար հրետանային արկ և 3,4 հազար տարբեր տրամաչափի փամփուշտներ, ինչպես նաև՝  ավելի քան 730 ականանետային արկ ու ավելի քան 1100 նռնակ:

Միայն հունվարի 29-ի օրվա ընթացքում ականազերծողները հայտնաբերել են 115 պայթյունավտանգ առարկա, որոնց մասին տեղեկատվությունը ստացվել է տեղի բնակչությունից»,- հայտնում են ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունից՝ նշելով, որ տեղի բնակիչներն աջակցություն են ցուցաբերում  գերատեսչության աշխատակիցներին՝ տեղեկատվություն հաղորդելով  պայթյունավտանգ առարկաների գտնվելու հնարավոր վայրերի մասին:

Աղբյուրը՝ Lurer.com