Cryptocurrency Prices by Coinlib

«Ալյանսը» ընտրություններին գնալու է սեփական վարչապետի թեկնածուով. Տիգրան Ուրիխանյան

d5a1d5acd5b5d5a1d5b6d5bdd5a8 d5a8d5b6d5bfd680d5b8d682d5a9d5b5d5b8d682d5b6d5b6d5a5d680d5abd5b6 d5a3d5b6d5a1d5acd5b8d682 d5a7 60154ab6f0e6a

Քաղաքական

20cdbe6f00f444842f61ef31738f00d6

«Ալյանսը» ընտրություններին  գնալու է սեփական վարչապետի թեկնածուով։ Այս մասին այսօր՝ հունվարի 30-ին, «Ալյանս» կուսակցության համաժողովի ժամանակ հայտարարեց կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:

«Եթե ժողովուրդը որոշեց, որ պետք է ընտրություններ լինեն, ապա «Ալյանսը» մասնակցելու է ընտրություններին սեփական թիմով և համախոհներով: Եվ քանի որ դա միակ համապետական ընտրությունն է, «Ալյանսը» գնալու է իր սեփական ցուցակով և իր սեփական վարչապետի թեկնածուով: Կարճ ժամանակում կտրուկ քայլեր չանելու դեպքում ողբերգությունն անդառնալիորեն դաջվելու է պատմության դասագրքերում»,- նշեց պատգամավորը։

Տիգրան Ուրիխանյանը հայտնեց, որ ապագայում կուսակցությունը հանրահավաք կհրավիրի, որի ժամանակ ժողովուրդն ինքը կորոշի, թե ինչպես անել իշխանափոխությունը՝ փողոց դուրս գալու, թե ընտրությունների միջոցով:  

«Եթե հասարակական պահանջը եղավ, որ պետք է լինեն ընտրություններ, մենք չենք սպասելու, որ իշխանությունն ընտրություն անի: Մենք ինքներս պետք է այդ գործողությունը գեներացնենք»,- ասաց Ուրիխանյանը:

Ըստ Տիգրան Ուրիխանյանի՝ ներկայիս իշխանությունը պետք է հեռանա, քանի որ ոչ միայն չի կատարել իր տված խոստումները, այլ նաև երկիրը հասցրել է խայտառակ պարտության:

«Գործող իշխանություններն ունեցել են գրեթե 3 տարի ժամանակ այդ բոլոր մեղավորներին պատժելու, վիճակը շտկելու և կայունացնելու, մարդկանց միջև արդարություն արթնացնելու, աղքատների բանակը կրճատելու, ամենափոքր խոստումներից մինչև ամենամեծ գաղափարական ծրագրերը իրականացնելու համար, սակայն ամենն ավարտեց այս խայտառակ պարտությունը: Այս ամենի պատասխանատուն իշխանությունն է, վարչապետն է, և այս ամենի պատասխանատվությունը պետք է արտահայտվի հրաժարականով»,- նշեց նա։

Աղբյուրը՝ Lurer.com