Cryptocurrency Prices by Coinlib

34 ձի անցել է ադրբեջանական տարածքներ, որոնք այլևս չեն վերադարձվել․ ՀՀ ՄԻՊ

34 d5b1d5ab d5a1d5b6d681d5a5d5ac d5a7 d5a1d5a4d680d5a2d5a5d5bbd5a1d5b6d5a1d5afd5a1d5b6 d5bfd5a1d680d5a1d5aed684d5b6d5a5d680 d5b8d680 60145bf190f7c

Բլոգոսֆերա

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյանիր էջում գրել է․ «Գեղարքունիքի մարզ Մարդու իրավունքների պաշտպանի վերջին այցի ժամանակ սահմանային դարձած գյուղերի բնակիչները մտահոգություններ են հայտնել, որ սահմանների որոշման գործընթացի արդյունքում կարևոր նշանակություն ունեցող արոտավայրերի, խոտհարքների ու ջրային պաշարների օգտագործումն իրենց համար անհնարին է դարձել:
Ըստ գյուղացիների՝ դժվարություններ են առաջ գալու՝ հատկապես գարնանից սկսած: Վտանգները նրանում են, որ տարիների սովորության պատճառով մեծ է հնարավորությունը, որ եղջերավոր կենդանիները կանցնեն Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող կողմ ու վերադարձնելու հնարավորություն չեն ունենա:
Գյուղացիները տեղեկացրել են, որ արդեն իսկ արձանագրվել է դեպք, երբ 34 ձի անցել է ադրբեջանական տարածքներ, որոնք այլևս իրենց չեն վերադարձվել: Նրանք բարձրացրել են նաև կյանքի իրավունքի և անվտանգության ապահովման հարցեր»:

 

Աղբյուրը՝ Lurer.com