Cryptocurrency Prices by Coinlib

Օլիմպիական խաղերի կազմակերպիչները խաղերն առանց հանդիսական անցկացնելը հնարավոր են համարում

d685d5acd5abd5b4d5bad5abd5a1d5afd5a1d5b6 d5add5a1d5b2d5a5d680d5ab d5afd5a1d5a6d5b4d5a1d5afd5a5d680d5bad5abd5b9d5b6d5a5d680d5a8 d5ad 60147e5840eb8

Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն հնարավոր է համարում խաղերն առանց հանդիսական անցկացնելը: Այս մասին հայտնում է խաղերի կազմկոմիտեի մամուլի ծառայությունը: Եթե կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով որոշում կայացվի Օլիմպիական խաղերն առանց հանդիսականի անցկացնել, ապա կազմակերպիչները նպատակ ունենք վիրտուալ իրականության միջոցով ներկայության պատրանք ստեղծել:

Ավելի վաղ, հայտնի էր դարձել, որ Ճապոնիայի իշխանությունները մտադիր են Օլիմպիական խաղերի ընթացքում մոտ 10 հազար բուժաշխատողների ներգրավվել խաղերի անցկացմանը:

2020 թվականի մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվել են: Օլիմպիական խաղերը կպահպանեն իրենց անվանումը` Տոկիո-2020: Դրանք կմեկնարկեն 2021 թվականիհուլիսի 23-ին և կեզրափակվեն օգոստոսի 8-ին:

Ժամանակակից Օլիմպիական խաղերը հիմնադրվել են 1896 թվականին ֆրանսիացի Պիեռ դե Կուբերտենի կողմից: Առաջին ժամանակակից Օլիմպիական խաղերը կայացել են Աթենքում նույն 1896 թվականին: Օլիմպիական խաղերի պատմության մեջ միայն համաշխարհային պատերազմների պատճառով չեղարկվել են երեք խաղեր` 1916 թվականին Բեռլինում, 1940 թվականին՝ Տոկիոյում և 1944 թվականին՝ Լոնդոնում: Օլիմպիական խաղերն ամենաշատը հյուրընկալել է Լոնդոնը (1908, 1948, 2012):