Cryptocurrency Prices by Coinlib

Տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 7.5%-ով

d5bfd5b6d5bfd5a5d5bdd5a1d5afd5a1d5b6 d5a1d5afd5bfd5abd5bed5b8d682d5a9d5b5d5a1d5b6 d681d5b8d682d681d5a1d5b6d5abd5b7d5a8 d5b6d5bed5a1 601400299e89e
2020թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին, նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 7.5%-ով, իսկ 2020թ. դեկտեմբերը 2019թ. դեկտեմբերի  համեմատ ցուցանիշը նվազել է 8.8 %-ով:

ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն՝ 2020թ. հունվար-դեկտեմբերին նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ արդյունաբերական արտադրանքի ծավալը նվազել է 0.9%-ով, շինարարության ծավալը՝ 9.5%-ով, իսկ գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալն ավելացել 1.4%-ով:

Առևտրի շրջանառությունը հաշվետու ամիսների տվյալներով նվազել է 14%-ով, իսկ ծառայությունների ծավալն առանց առևտրի՝ 14.7 %-ով:

Էլեկտրաէներգիայի արտադրությունն ավելացել է 1.2%-ով:

Սպառողական գների և արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսները  հաշվետու ժամանակահատվածում  աճել են համապատասխանաբար 1.2% և  2.4%-ով:

2020թ. հունվար-դեկտեմբերին 2019թ. հունվար-դեկտեմբերի համեմատ գրանցվել է միջին ամսական անվանական աշխատավարձի աճ 3.9%-ի չափով (պետական՝ 5.3%, ոչ պետական՝ 3%):

Արտաքին առևտրաշրջանառության ծավալը հաշվետու ժամանակահատվածում նվազել է 13.2%-ով:  Ընդ որում, արտահանման ծավալը նվազել  է 3.9%-ով, իսկ ներմուծման ծավալը՝ 17.7%-ով:
                                                                                                                           
Այվազյան Աննա

Աղբյուրը՝ Banks.am