Cryptocurrency Prices by Coinlib

Վրաստանում սկսել են քննարկել Աբխազիայի երկաթուղու բացման հնարավորությունը. Ստեփան Դանիելյան

d5bed680d5a1d5bdd5bfd5a1d5b6d5b8d682d5b4 d5bdd5afd5bdd5a5d5ac d5a5d5b6 d684d5b6d5b6d5a1d680d5afd5a5d5ac d5a1d5a2d5add5a1d5a6d5abd5a1 60141c3bc37e8

Բլոգոսֆերա

72276aaded2175c51688a197e2a4b840

Եթե Ռուսաստանն ու Թուրքիան բացեն Սյունիքով, Իջևանով ու Նախիջևանով անցնող կոմունիկացիաները, Վրաստանի դերը կսկսի նվազել, նաև հարցականի տակ է կդրվի Վրաստանի նավահանգիստների տնտեսական արդյունավետությունը: Այս մասին ֆեյսբուքում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը.

«Կոմունիկացիաների հետ կապված, աշխարքաղաքական իմաստով, կարևոր գործընթացներ են ընթանում: Առհասարակ, կոմունիկացիաներն են աշխարքաղաքական դասավորածության կարևորագույն գործոններից մեկը: Քննարկենք Վրաստանին վերաբերվող զարգացումները:

Երկար ժամանակ Վրաստանը Կովկասի միջանցքի դերն էր կատարում, կամ եթե ավելի պատկերավոր ձևակերպենք, Կովկասի դուռն էր ու դա է նրա տնտեսական ու աշխարքաղաքական հիմնական նշանակությունը: Հայ-ադրբեջանական կոնֆլիկտի հիմնական շահառուն Վրաստանն էր:  Սակայն հիմա պատկերը կարող է փոխվել ու արդյունքում Վրաստանը դերը կարող է ի չիք դառնալ:
Եթե Ռուսաստանն ու Թուրքիան բացեն Սյունիքով, Իջևանով ու Նախիջևանով անցնող կոմունիկացիաները, Վրաստանի դերը կսկսի նվազել, նաև հարցականի տակ է կդրվի Վրաստանի նավահանգիստների տնտեսական արդյունավետությունը: Դա և տնտեսական, և աշխարքաղաքական ազդեցություն է կարող ունենալ:

Պատահական չի, որ Վրաստանում արդեն սկսել են քննարկել Աբխազիայի երկաթուղու բացման հնարավորությունը:

Սակայն Վրաստանն իր ատտաքին քաղաքականության փոփոխության դեպքում, կարող է վերականգնել իր դերը: Եթե Նախիջևանով Իրան, հետևապես Չինաստան, Պարսից ծոց, անգամ Հնդկաստան  երկաթուղին աշխատի, ապա դա միակ հնարավորությունը կլինի և Աբխազիայի երկաթուղին աշխատեցնելու ու տրանզիտի համար գումար ստանալու, ինչպես նաև Վրաստանի նավահանգիստների արդյունավետությունը բարձրացնելու համար: Այդ դեպքում կմեծանա Վրաստանի ու Ռուսաստանի փոխադարձ տնտեսական կախվածությունը, նաև կփոխվի Վրաստանի արտաքին քաղաքականությունը:

Դա ինչ կտա մեզ, ինչ չի տա, Արցախի հարցում ինչ հնարավորություններ ու կորուստներ են կարող լինել, քննարկման հարց է (նաև կարևոր է ունենալ ազգային շահերով առաջնորդվող կառավարություն, ինչը չունենք այս պահին), սակայն ակնհայտ է, որ լայնածավալ աշխարքաղաքական դասավորվածության փոփոխություններ են սկսվել»։

Աղբյուրը՝ Lurer.com