Cryptocurrency Prices by Coinlib

Վարչապետի օգնականը հանդիպեց քաշաթաղցիներին

d5bed5a1d680d5b9d5a1d5bad5a5d5bfd5ab d685d5a3d5b6d5a1d5afd5a1d5b6d5a8 d5b0d5a1d5b6d5a4d5abd5bad5a5d681 d684d5a1d5b7d5a1d5a9d5a1d5b2 6013e4eae047d

Հասարակություն

8a91e3880df66e7f1d73c18a149b9768

Քաշաթաղի մի խումբ բնակիչներ բողոքի ակցիա իրականացրին ՀՀ կառավարության շենքի դիմաց ` պահանջելով կորցրած գույքի փոխհատուցում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ակցիայի մասնակիցներից մեկը նշեց, որ ամբողջ գույքը թողել են Քաշաթաղում ու դուրս եկել, հիմա գտնվում են անելանելի վիճակում:

Նրա խոսքով` վերջին երկու ժամում են հայտարարել տարհանման մասին, ուստի իրենց հետ ոչինչ չեն վերցրել: «Թող մեզ տուն տրամադրեն, գնանք ապրենք: Մի քանի անգամ օգնություն է տրամադրվել, սակայն դա բավարար չէ ապրելու համար»,- ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը:

Այնուհետև Քաշաթաղի շրջվարչակազմի համայնքների մի քանի ղեկավարներ հանդիպեցին վարչապետի օգնական Սուրեն Ղամբարյանի հետ: Ղամբարյանը հանդիպում է նշանակել փետրվարի 3-ին՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ` քննարկելու խնդիրների լուծումները:

 

Աղբյուրը՝ Lurer.com