Cryptocurrency Prices by Coinlib

«Վաղ թե ուշ «մարգարեն» հեռացվելու է, բայց աղանդը՝ զոմբիներով ու ցինիկ անբարոյականներով, մնալու է՝ թունավորելով նորմալ մարդկանց կյանքը»

d5bed5a1d5b2 d5a9d5a5 d5b8d682d5b7 d5b4d5a1d680d5a3d5a1d680d5a5d5b6 d5b0d5a5d5bcd5a1d681d5bed5a5d5acd5b8d682 d5a7 d5a2d5a1 6014079b5d7bc

Բլոգոսֆերա

9debd71e8bc66b394450ee957fe57a1c

Երբեմն թվում է, որ նույնիսկ Նիկոլը մինչև վերջ չի հասկանում, թե ինչ հզոր աղանդ է կարողացել կերտել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը: Նա, մասնավորապես, գրել է

«Երբեմն թվում է, որ նույնիսկ Նիկոլը մինչև վերջ չի հասկանում, թե ինչ հզոր աղանդ է կարողացել կերտել։ 

Որ մեկ ֆեյսբուքյան հրամանով հազարավոր մարդիկ ուղեղները, բարոյականությունը, խիղճը, ամոթը անջատեն ու ցանկացած ստորություն, ցանկացած անհեթեթություն արդարացնեն։

Այս երևույթին տարբեր անուններ ենք տալիս՝ զոմբիներ, ուղեղները թափած, նիկոլիզմ և այլն… Բայց ցանկացած դեպքում սա աղանդ է, որը երկրպագում է իր «մարգարեին»՝ Նիկոլին։

* * *

Իհարկե, Նիկոլի հիմքը միայն անուղեղ զոմբոզանգվածը չէ։ Այդ աղանդում քիչ չեն նաև մարդիկ, որոնք գիտակցված են ընտրել դավաճանության, ստորության, անբարոյականության ուղին։

Էդ նույն մարդիկ են, որոնք 2018-ին փողոց էին փակում, հետո ԱԺ էին գրավում, իսկ հիմա էլ շարունակում են իրականում աջակցել Նիկոլին, բայց հասկանալով, որ Նիկոլին բացահայտ պաշտպանելն արդյունավետ չէ, սկսում են գլուխ արդուկել, թե. «Էդ քաղաքականությունը սաղ սուտ ա, հոգնել ենք էդ ձեր քաղաքականությունից, սուս արեք»։

Կամ «միայն թե հները հետ չգան» ասելով, այնուամենայնիվ լռում են, երբ ելույթներ են ունենում Քոչարյան Անդոն, Հովիկ Աղազարյանը կամ Հովհաննես Իգիթյանը, Վաղարշակ Հարությունյանը կամ Գագիկ Ջահանգիրյանն ու Բաբելոնի պես հինավուրց այլ անբարոյականներ և անբարոյականների զավակները։

Այդ երեսպաշտ, անբարոյականությունը որպես կյանքի ուղի գիտակցաբար ընտրած մարդկանց ես անվանում եմ #նիկոլաթուրքեր։ Դրանք նիկոլիզմի, այսպես ասած, սպասարկող անձնակազմն են՝ «հովիվներից» մինչև «հովվաշներ»:

* * *

Մտավախություն ունեմ, որ Նիկոլից ավելի մեծ խնդիր իր աղանդն է։ Զոմբիներով ու ցինիկ անբարոյականներով։ Վաղ թե ուշ մարգարեն հեռացվելու է, բայց աղանդը մնալու է՝ շարունակելով քայքայել երկիրը և թունավորել նորմալ մարդկանց կյանքը։

Սրանց ազդեցությունը զրոյացնելու միակ ձևը հզոր և անդադար զարգացող կրթական համակարգ ստեղծելն է։ Ի՞նչ նյութական և կադրային ռեսուրսների հաշվին է դա արվելու, ի՞նչ հիմքի վրա, Աստված գիտի»։

Երբեմն թվում է, որ նույնիսկ Նիկոլը մինչև վերջ չի հասկանում, թե ինչ հզոր աղանդ է կարողացել կերտել։ Որ մեկ ֆեյսբուքյան…

Posted by Կարեն Վրթանեսյան on 2021 թ. հունվարի 29, ուրբաթ

Աղբյուրը՝ Lurer.com