Cryptocurrency Prices by Coinlib

Վահե Հակոբյանին հարցաքննության հրավիրելը քաղաքական հետապնդում է. փաստաբաններ

d5bed5a1d5b0d5a5 d5b0d5a1d5afd5b8d5a2d5b5d5a1d5b6d5abd5b6 d5b0d5a1d680d681d5a1d684d5b6d5b6d5b8d682d5a9d5b5d5a1d5b6 d5b0d680d5a1d5be 6014353b30dee

Իրավունք

4d22c3a66471595df305e33b96ca2f52

Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի հարցաքննությունն ավարտվել է: Հակոբյանի փաստաբաններ Էրիկ Ալեքսանյանն ու Ժիրայր Ղարագյոզյանը հայտնում են.

«Վերջինս հարցաքննվել է վկայի դատավարական կարգավիճակով, սակայն ընդհանուր առմամբ վարույթն իրականացնող մարմնի կողմից տրված հարցերը կրել են մերկացնող բնույթ, որոնց ի դեպ տրվել են սպառիչ պատասխաններ։

Հարցաքննության ամենասկզբից տեղեկացանք, որ քրեական գործը հարուցվել է դեռ 2020 թվականի մարտի 29-ին, այսինքն՝ պ-ն Հակոբյանին հարցաքննությանը հրավիրելուց 11 ամիս առաջ։ Մեր կողմից բնականաբար գրավոր հայտարարություն արվեց այն մասին, որ այս գործընթացը կրում է բացառապես քաղաքական բնույթ, քանի որ քրեական գործի հարուցումից միայն 11 ամիս անց պ-ն Հակոբյանին հարցաքննությանը հրավորելն, այն էլ վերջինիս կողմից քաղաքական ակտիվություն ցուցաբերելուց հետո, ոչ այլ ինչ է քաղաքական հետապնդում։ Նախաքննության գաղտնիքով պայմանավորված չենք կարող հարցաքննությւնից շատ տեղեկություններ հայտնել, ընդամենը տեղեկացնենք հասարակությանը, որ խոսքը գնում էր պ-ն Հակոբյանի կողմից 4 աշխատանքային օր իբրեւ աշխատանքի չներկայանալու մասին։ Կրկնում ենք ՝ 4 աշխատանքային օր: Տվյալ հանգամանքի կապակցությամբ նույնպես տրվել է սպառիչ պարզաբանում, ինչպես նաեւ իրավական հարթությունում հիմնավորել ենք, որ տվյալ պայմաններում որեւէ հացագործության եւ հատկապես յուրացման եւ վատնման հանցակազմի մասին խոսք չի կարող գնալ:

Հավելենք, որ մարզպետի պաշտոնը քաղաքական է, ինչպես նաեւ ներկայացուցչական, որի աշխատանքային ժամանակը նորմատիվացված չէ, հետեւաբար նրա կողմից աշխատանքի վայրում ֆիզիկապես չգտնվելը չի նշանակում միեւնույն ժամանակ նրա կողմից աշխատանքային ռեժիմի մեջ չգտնվել»:

Աղբյուրը՝ Lurer.com