Cryptocurrency Prices by Coinlib

Վահան Բադասյանը կալանավորվեց

d5bed5a1d5b0d5a1d5b6 d5a2d5a1d5a4d5a1d5bdd5b5d5a1d5b6d5a8 d5afd5a1d5acd5a1d5b6d5a1d5bed5b8d680d5bed5a5d681 60146d13441a1

Իրավունք

6c68bcee1dc714afd61fac10b2fe7ba0

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, այսօր՝ հունվարի 29-ին, ԱՀ ԱԺ նախկին պատգամավոր, ազատամարտիկ Վահան Բադասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը բավարարեց։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է փաստաբան Արայիկ Պապիկյանից։

Փաստաբանը նշել է, որ դատարանի որոշումը բողոքարկելու են Վերաքննիչ դատարան։

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն ձերբակալել է Վահան Բադասյանին՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում հնչեցրած հայտարարությունների համար։

Բադասյանը հայտարարել էր, որ Նիկոլ Փաշինյանին պետք է հեռացնեն, եթե չհեռանա, ապա պետք է ֆիզիկապես ոչնչացնեն. «Հեռացնելու տարբեր ճանապարհներ կան ընդհուպ ֆիզիկապես հեռացնելը։ Դա ենթադրում է, որ թշնամուն պետք է վերացնենք, թեկուզ զենքի ուժով։ Այո, ես գիտակցաբար սպառնալիքի կոչեր եմ անում, թող ԱԱԾ-ն ձերբակալի ինձ»։

Վահան Բադասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 301-րդ հոդվածի հատկանիշներով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)։

Աղբյուրը՝ Lurer.com