Cryptocurrency Prices by Coinlib

Սիրիացի վարձկանն` Արցախում` Ադրբեջանի դրոշի ֆոնին (լուսանկար)

d5bdd5abd680d5abd5a1d681d5ab d5bed5a1d680d5b1d5afd5a1d5b6d5b6 d5a1d680d681d5a1d5add5b8d682d5b4 d5a1d5a4d680d5a2d5a5d5bbd5a1d5b6d5ab 601442e3b3e7b

Հասարակություն

4d6914e1fdc0bb6b3356af4165eeccab

Ամերիկացի հետաքննող լրագրող Լինդսի Սնելը  Twitter-ի իր միկրոբլոգում հրապարակել է սիրիացի վարձկան Հոսսամ Դիբի` Արցախում արված լուսանկարները, որոնցից մեկում երևում է նաև Ադրբեջանի դրոշը: 

Լրագրողը նշել է, որ Հոսսամ Դիբն առաջնորդում է Աֆրինում գտնվող «Սուլթան Մուրադ» թուրքամետ ահաբեկչական խմբավորումը:

«Մինչ Թուրքիայի կողմից հովանավորվող խմբավորմանը միանալը, Հոսսամ Դիբան անդամակցում էր «Ալ-Քաիդա» շարժման «Ջաբհաթ Ֆաթհ աշ-Շամ» խմբավորմանը»,- գրել է Սնելը: 

Վերջինիս խոսքով` Հոսսամ Դիբը Թուրքիայի կողմից Ադրբեջան ուղարկված սիրիացի վարձկաններից մեկն էր:

«Նշենք, որ Թուրքիան և Ադրբեջանը մինչ այսօր հերքում են Արցախում վարձկանների առկայությունը»,- գրել է Սնելը` նշելով, որ լուսանկարներն արված են պատերազմի օրերին:

Աղբյուրը՝ Lurer.com