Cryptocurrency Prices by Coinlib

Սահմանամերձ բոլոր համայնքներից բնակիչները լքում են իրենց տները․ Կապանի համայնքապետ

d5bdd5a1d5b0d5b4d5a1d5b6d5a1d5b4d5a5d680d5b1 d5a2d5b8d5acd5b8d680 d5b0d5a1d5b4d5a1d5b5d5b6d684d5b6d5a5d680d5abd681 d5a2d5b6d5a1d5af 60143fa0cba07

Հասարակություն

ce38d16163b40e614c6ee0da12ccf564

Սյունիքի համայնքապետերը հրաժարվել են հանդիպել մարզ մեկնած Տիգրան Ավինյանի հետ։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը։

Վերջինս նշեց, որ չի հանդիպել փոխվարչապետի հետ, քանի որ  Սյունիքի խնդիրների լուծման մասով որևէ ակնկալիքներ չուներ հանդիպումից․ «Կապանին վերաբերվող խնդիրները այնքան շատ են, որ անգամ կես ժամը չի բավականացնի դրանց մասին խոսելու համար, դրանցից մի քանիսի մասին անգամ քաղաքացիներն էլ չգիտեն և կարող են նաև չիմանալ` ավելորդ անգամ խուճապի չմատնվելու համար։ Խնդիրներից մեկն էլ ճանապարհների անվտանգության հարցն է։ Ճանապարհահատվածի մի շարք կետեր մնացել են առանց հսկողության»,- ընդգծեց համանքապետը։

Մի շարք խնդիրների կողքին Գևորգ Փարսյանն առանձնացրեց  թերևս առանցքային խնդիրը` սահմանամերձ գյուղերի բնակչության հեռանալն իրենց տներից․ «Ցավոք սրտի, շատ են մարդիկ, որոնք տեղափոխվում են քաղաք, նաև շատ են այն մարդիկ, որոնք քաղաքից արտագաղթում են արտասահման։ Մենք ունենք 13 խիստ սահմանամերձ համայնքներ, ցավոք, բոլոր տեղերում էլ կա այս խնդիրը»,- ասաց Գևորգ Փարսյանը։

Զվարթ Պետրոսյան

Աղբյուրը՝ Lurer.com