Cryptocurrency Prices by Coinlib

Ռուս խաղաղապահներն օգնել են ադրբեջանական կողմին շինանյութեր տեղափոխել Քարվաճառի շրջան (տեսանյութ)

d5bcd5b8d682d5bd d5add5a1d5b2d5a1d5b2d5a1d5bad5a1d5b0d5b6d5a5d680d5b6 d685d5a3d5b6d5a5d5ac d5a5d5b6 d5a1d5a4d680d5a2d5a5d5bbd5a1d5b6 60142dcb49878

Տեսանյութեր

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի շարասյունը՝ բաղկացած 15 ռազմական «КамАЗ»  մակնիշի ավտոմեքենայից և ուղեկցող փոխադրամիջոցներից, օգնություն է ցուցաբերել ադրբեջանական կողմին`  Լեռնային Ղարաբաղի  Քարվաճառի շրջան շինանյութերի տեղափոխման գործում: Մեկնարկային վայրը Մատաղիս  բնակավայրն էր: Այս մասին հաղորդում են ՌԴ ՊՆ-ից:

«Ադրբեջանական կողմին օգնություն է ցուցաբերվել անցյալ տարվա նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանագրի պայմանների հիման վրա:
Ռուս խաղաղապահները շարունակում են ապահովել հումանիտար բնույթի ապրանքների տարանցումը Ադրբեջանին վերադարձված տարածքների միջեւ»,- ասված է հաղորդագրության մեջ :

Աղբյուրը՝ Lurer.com