Cryptocurrency Prices by Coinlib

Ռոնալդուն խախտել է կարանտինային կանոնները՝ նշելով հարսնացուի ծննդյան օրը

d5bcd5b8d5b6d5a1d5acd5a4d5b8d682d5b6 d5add5a1d5add5bfd5a5d5ac d5a7 d5afd5a1d680d5a1d5b6d5bfd5abd5b6d5a1d5b5d5abd5b6 d5afd5a1d5b6d5b8 601403d1d7e34

Սպորտ

4c4e27de0a0823e07e280e2322e05dbc

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կասկածվում է Իտալիայում հակակորոնավիրուսային միջոցառումները խախտելու մեջ, հաղորդում է Corriere dello Sport-ը:
Ըստ աղբյուրի՝ Ռոնալդուն հարսնացուի՝ Ջորջինա Ռոդրիգեսի հետ միասին հատել է Պիեմոնտի և Վալե դ’Աոստայի շրջանների սահմանը՝ լեռնադահուկային հանգստավայր մեկնելու համար: Զույգը նշել է Ջորջինայի ծննդյան օրը, որը դարձավ 27 տարեկան:
Նշվում է, որ պորտուգալացի ֆուտբոլիստն ու նրա հարսնացուն հանգրվանել են հյուրանոցում, որը պաշտոնապես փակ է: Նախկինում սոցիալական ցանցերում տեղադրված էր Ռոնալդուի ու Ռոդրիգեսի արձակուրդի մասին մի տեսանյութ, որը ավելի ուշ հեռացվեց: Իտալական օրենսդրությունը ներկայումս արգելում է տեղաշարժը որոշակի վտանգավոր գոտիների շրջաններից: Նշված տարածքների ցանկն ընդգրկում է նաև Պիեմոնտը: «Յուվենտուսը» չորեքշաբթի օրը Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում 4-0 հաշվով հաղթեց «ՍՊԱԼ» -ին: Ռոնալդուն խաղին բացակայում էր թուրինյան թիմի հայտացուցակից:

Աղբյուրը՝ Lurer.com