Cryptocurrency Prices by Coinlib

«Ռեալը», «Բարսան», «Լիվերպուլը» և ևս 12 ակումբ՝ Սուպերլիգայի մշտական կազմում

d5bcd5a5d5a1d5acd5a8 d5a2d5a1d680d5bdd5a1d5b6 d5acd5abd5bed5a5d680d5bad5b8d682d5acd5a8 d687 d687d5bd 12 d5a1 60140e295f97f

Հայտնի են դարձել, թե որ ակումբներն են մասնակցելու Եվրոպայի Սուպերլիգային, եթե մրցաշար ստեղծվի:

Ակումբները պատրաստ են ժամանակ խնդրել ՈւԵՖԱ-ից և ՖԻՖԱ-ից և շարունակում են մշակել մանրամասն ծրագիր նոր մրցաշարի համար, որը նրանք ցանկանում են սկսել 2022/23 մրցաշրջանից:

Մրցաշարը կունենա 20 մասնակից, նրանցից 15-ը մշտական ​​են: Դրանք են «Ինտերը», «Միլանը», «Յուվենթուսը», «Արսենալը», «Չելսին», «Լիվերպուլը», «Տոտենհեմը», «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդը», «Ատլետիկոն», «Բարսելոնան», «Ռեալը», «Բավարիան», Դորտմունդի «Բորուսիան» ու ՊՍԺ-ն:

Այս ակումբներից յուրաքանչյուրին երաշխավորված կլինի տարեկան 350 միլիոն եվրո եկամուտ: Հնարավոր է, որ թիմերը բաժանվեն 2 խմբի, որոնցից յուրաքանչյուրը կունենա 10 մասնակից:

Այն թիմերը, որոնց կհաջողվի յուրաքանչյուր խմբում 1-4-ը տեղեր գրավել, իրար դեմ կխաղան փլեյ-օֆֆում, գրում է Football Italia-ն՝ La Repubblica-ին հղումով:

Միևնույն ժամանակ, ՈՒԵՖԱ-ն նախատեսում է Չեմպիոնների լիգայի նոր ձևաչափ ներկայացնել: Նրանք ցանկանում են մրցաշարը կազմակերպել ըստ նոր սխեմայի՝ 2024-2027 թվականներին ընկած ժամանակահատվածում: Յուրաքանչյուր ակումբ ստիպված կլինի առնվազն 10 հանդիպում անցկացնել նորացված մրցաշարում:

Ավելի վաղ ՖԻՖԱ-ն և ՈՒԵՖԱ-ն հայտարարել էին, որ արգելելու են Եվրոպայի Սուպերլիգայի ակումբներին մասնակցել իրենց հովանու ներքո անցկացվող մրցաշարերին:

Հիշեցնենք, որ WikiLeaks-ի ֆուտբոլային տարբերակը՝  Football Leaks-ը, 2018 թվականին բացահայտել էր, որ մի շարք հայտնի ֆուտբոլային ակումբներ ցանկանում են դուրս գալ ՈՒԵՖԱ-ից և ստեղծել իրենց Սուպերլիգան:

Ըստ նախագծի՝ 2021 թվականից Չեմպիոնների լիգան այլևս չպետք է լիներ: Դրա փոխարեն՝ Եվրոպայի առաջատար 11 ակումբները պետք է անցկացնեին իրենց մրցաշարը: Նշվում է, որ նոր լիգայում պետք է լինեին 16 ակումբներ, որոնցից 11-ն առնվազն 20 տարի կմնան պայքարում և չեն լքի մրցաշարը: Եվս 5 ակումբներ կհրավիրվեն՝ որպես հյուր: 11 ակումբների թվում են այնպիսի գրանդ ակումբներ, ինչպիսիք են «Բավարիան», «Ռեալ Մադրիդը», «Բարսելոնան», «Մանչեսթեր Յունայթեդը», «Յուվենթուսը», «Արսենալը», ՊՍԺ-ն, «Չելսին», «Մանչեսթեր Սիթին», «Լիվերպուլը» և «Միլանը»:

Սիրարփի Աղաբաբյան