Cryptocurrency Prices by Coinlib

Մինչ Տիգրան Ավինյանը կհասներ Շուռնուխ՝ բարերարներն արդեն իսկ գործի են անցել

d5b4d5abd5b6d5b9 d5bfd5abd5a3d680d5a1d5b6 d5a1d5bed5abd5b6d5b5d5a1d5b6d5a8 d5afd5b0d5a1d5bdd5b6d5a5d680 d5b7d5b8d682d5bcd5b6d5b8d682 601449ee70808

Հասարակություն

442f9176edd9e6027e923c3216da3921

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը այսօր՝ հայտնի դեպքերից հետո առաջին անգամ, եկել էր Շուռնուխ։ Նա հանդիպել է բնակիչների հետ, սակայն ես ներկա չեմ եղել այդ հանդիպմանը։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Շուռնուխի համայնքապետ Հակոբ Արշակյանը։

«Հանդիպմանը ուշացումով եմ ներկայացել և չգիտեմ, թե բնակիչները ինչ են խոսել և քննարկել փոխվարչապետի հետ։ Նա առաջին անգամ էր Շուռնուխում, և, եթե ժողովրդին տվել է խոստումներ, ապա պետք է կատարի դրանք»,- նշեց համայնքապետը։

Համայնքապետը վստահեցնում է, որ նախքան Տիգրան Ավինյանի այցը Սյունիք, ինքը տեղյակ էր, որ Շուռնուխի՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցած 12 տները կառուցվելու են․ «Այստեղ է եղել վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը և տեղեկացրել էր, որ նման ծրագիր կա»։

Սակայն, մինչ կառավարության ներկայացուցիչները վերջապես որոշեցին այցելել Սյունիք և մտահոգվել տեղացիների՝ բնակության վայրերի մասին հարցերով, «Վեգա» խանութնորի ցանցի տնօրինությունը իր աշխատակիցներին ուղարկել է Շուռնուխ, որոնք արդեն 20 օր է՝ զբաղվում են շինարարական աշխատանքներով։

«Ես հավատում և վստահում եմ բարերարներին, որոնք եկել են Շուռնուխ, խոսել բնակիչների հետ, հայտարարել  նոր թաղամաս հիմնելու և տներ կառուցելու մասին, նույնիսկ գյուղացիների անվտանգությունն են ապահովում»,- նշեց Արշակյանը։

Համայնքապետի խոսքով՝ բարերարների առաջարկն ու օգնությունը որևէ կապ չունեն իշխանության ներկայացուցիչների հետ․ «Բարերաները օգնությունը առաջարկել են դեռ այն ժամանակ, երբ գյուղացիները չէին լքել իրենց տները և չէին հանձնել թշնամուն։ Նրանց այցը Շուռնուխ եղել է դեռ դեկտեմբերին»։

«Մոտավորապես մեկ ամիս է, ինչ Շուռնուխի 12 տուն հանձնվել է թշնամուն և բնակիչները մնացել են առանց տանիքի։  Տասը օր առաջ Ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունից են եկել, որոշում էին նոր բնակարանների կառուցման վայրը»,- ընդգծեց Շուռնուխի համայնքապետը։

Արշակյանն ասաց, որ այժմ անտուն մնացած բնակիչների մի մասը Շուռնուխում է ապրում, մյուս մասը՝ Գորիսում և Ղափանում՝ իրենց հարազատների տանը կամ վարձով։

Հիշեցնենք, որ հունվարի 4-ին Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքից 12 տուն անցան ադրբեջանցիներին։

Արփինե Հակոբյան

Աղբյուրը՝ Lurer.com