Cryptocurrency Prices by Coinlib

Մեսսին, Ռոնալդուն և Լևանդովսկին՝ աշխարհի տասնամյակի հավաքականում

d5b4d5a5d5bdd5bdd5abd5b6 d5bcd5b8d5b6d5a1d5acd5a4d5b8d682d5b6 d687 d5acd687d5a1d5b6d5a4d5b8d5bed5bdd5afd5abd5b6d59d d5a1d5b7d5add5a1 60142a0257cdf

Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) կազմել է վերջին տասնամյակի աշխարհի ազգային հավաքականը:

Ցուցակում ներառված են 2011-2020 թվականներն ընկած ժամանակահատվածում լավագույն ֆուտբոլիստները՝ ըստ կազմակերպության։

Դարպասապահ՝ Մանուել Նոյեր («Բավարիա», Գերմանիա);

Պաշտպաններ՝ Մարսելո («Ռեալ», Բրազիլիա), Վիրջիլ վան Դեյկ («Լիվերպուլ», Նիդեռլանդներ), Սերխիո Ռամոս («Ռեալ», Իսպանիա), Ֆիլիպ Լամ (նախկինում «Բավարիա», Գերմանիա);

Կիսապաշտպաններ՝ Լուկա Մոդրիչ («Ռեալ», Խորվաթիա), Անդրես Ինյեստա (նախկինում «Բարսելոնա», Իսպանիա), Տոնի Կրոս («Ռեալ», Գերմանիա);

Հարձակվողներ՝ Լիոնել Մեսսի («Բարսելոնա», Արգենտինա), Ռոբերտ Լևանդովսկի («Բավարիա», Լեհաստան), Կրիշտիանու Ռոնալդու («Յուվենթուս», Պորտուգալիա):

Սիրարփի Աղաբաբյան