Cryptocurrency Prices by Coinlib

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը կօգնի Հայաստանում ԼՂ հակամարտությունից տուժած խոցելի խմբերին

d5b4d5a1d5af d5ab d5bad5a1d680d5a5d5b6d5ab d687 d5a3d5b5d5b8d682d5b2d5a1d5bfd5b6d5bfd5a5d5bdd5b8d682d5a9d5b5d5a1d5b6 d5afd5a1d5a6d5b4 60142dc5c6ff7

Հասարակություն

84bbfd2a210f45d9c2c428bda29faf48

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) հրատապ օգնության ծրագիր է մեկնարկել` օգնելու Հայաստանում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած խոցելի խմբերին: Հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։

«Ծրագիրը իրականացվելու է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ՝ նպատակ ունենալով արագ արձագանքել ՀՀ կառավարության կողմից իրականացվող միջամտություններին, դրանցում կարևոր բացերը լրացնելուն: Աջակցությունը տրամադրվելու է գյուղատնտեսական նշանակության ներդրանքների միջոցով, ինչպիսիք են՝ անասնակերը, սարքավորումները և տեղահանված գյուղատնտեսական կենդանիների համար ժամանակավոր կացարաններ կառուցելու նյութերը:

«Ծրագիրը կարևոր է, քանզի ընձեռում է արագ արձագանքման հնարավորություն, սակայն առաջիկա գյուղատնտեսական սեզոնի համար ավելի մեծ աջակցություն է անհրաժեշտ», — նշեց ՊԳԿ Հայաստանյան ներկայացուցիչ Ռայմունդ Յելեն: Նշենք, որ Ղարաբաղյան հակամարտությունից հետո տեղահանված ընտանիքների կողմից Հայաստան են տեղափոխվել, ըստ տարբեր հաշվարկների, մոտ 12 000-ից մինչև 55 000 կով և 60 000-ից մինչև 90 000 մանր եղջերավոր կենդանիներ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Աղբյուրը՝ Lurer.com