Cryptocurrency Prices by Coinlib

Ձյան տեղումների ժամանակ մայթերի մաքրման գործում պատասխանատու են նաև տնտեսվարողները. Երևանի քաղաքապետարան

d5b1d5b5d5a1d5b6 d5bfd5a5d5b2d5b8d682d5b4d5b6d5a5d680d5ab d5aad5a1d5b4d5a1d5b6d5a1d5af d5b4d5a1d5b5d5a9d5a5d680d5ab d5b4d5a1d684d680 6013dcfa4ac37

Հասարակություն

b64c7672f66538e79a249e7dfbacaf52

Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ մայրաքաղաքի ձնամաքրմամբ զբաղվում է հիմնականում «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը, իսկ հատկապես մայթերի մաքրման գործում պատասխանատու են նաև տնտեսվարողները: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունն այդ մասին հաղորդագրություն է տարածել:

Նշվում է, որ դեռևս 2009-ին Երևանի ավագանին հստակ կարգ է սահմանել անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման վերաբերյալ: Համաձայն որոշման, տնտեսվարողները պարտավոր են ոչ միայն ամեն օր մաքրել տեղացած ձյունը, այլև տեղումների դադարից հետո ձյան ու սառույցի կուտակումներից մաքրել մայթերի ասֆալտբետոնե ծածկերը և սալիկապատ հատվածները:

«Հարակից հատվածն ինքը ենթադրում է տնտեսվարողի հարակից հատվածն ամբողջությամբայսինքն՝ մինչև երթևեկելի գոտիմինչև մայթի եզրի հատվածըթե՛ բարեկարգմանթե՛ ձնամաքրման աշխատանքներՏնտեսվարողները հենց իրենց տնտեսական գործունեության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով պետք է նախևառաջ շահագրգռված լինեն բարեկարգման աշխատանքներըհետո նաև օրենքով սահմանված պարտականություններն իրականացնելու գործում»,- նշում է Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Արամ Մարտիրոսյանը:

Վարչական իրավախախտումների մասին օրենսգիրքը նախատեսում է տուգանք՝ 15.000-20.000 դրամի չափով: Վարչական շրջանների աշխատակազմերը պարբերաբար ծանուցում են ուղարկում տնտեսվարողներին, հորդորում աշխատանքներն իրականացնել ժամկետում և պատշաճ ձևով, բայց ոչ բոլորն են պահպանում նորմերը: Նրանց կողքին, սակայն, քաղաքում կան բազմաթիվ գործարարներ, որոնք բարեխղճորեն կատարում են ավագանու որոշումը:

«Բոլոր տնտեսվարողներին տրամադրվել են և բարեկարգմանն առնչվող նախագծերը և սխեմաները՝ իրենց տարածքները ճշտելու համար»,- ընդգծում է Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արսեն Ղևոնդյանը:

«Վարչական շրջանի ղեկավարի վրա Երևանի ՏԻՄ օրենքով պարտականություն է դրվածորով վերջինս վերահսկում է այդ աշխատանքների ընթացքըինչպես նաև վարչական շրջանի ղեկավարը վարչական տույժ կիրառելու լծակներ ունի այն տնտեսվարողների նկատմամբովքեր ավագանու սահմանած պարտականությունները չեն կատարում»,- ասում է Արամ Մարտիրոսյանը:

Նշվում է, որ օրերս կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հայկ Մարությանը վարչական շրջանների ղեկավարների առջև հստակ պահանջ է դրել. հետևողական աշխատանք տանել ավագանու որոշումը կատարելու նպատակով:

«Ամեն անգամերբ գնում ես քաղաքորտեղ ամեն ինչը օրենսդրորեն ճիշտ է կազմակերպվածհասկանում եսոր քաղաքային իշխանությունները շատ ավելի թեթև և ոչ գերծանրաբեռնված են աշխատում՝ ընդամենը ճիշտ օրենքների կիրառմամբԱյն է՝ տնտեսվարող օբյեկտներ՝ իրենց դիմացի մայթերովհամատիրություններ՝ իրենց բակային տարածքներովՊետք է համակարգը ճիշտ կազմակերպված լինիչես կարող մի հիմնարկի վրա դա դնել»,- նկատում է քաղաքապետը:

Պարտադիր բարեկարգման պահանջն, ի դեպ, նշանակում է ոչ միայն մաքրել հարակից տարածքը ձնից ու սառույցից, այլև կանաչապատել ու սալիկապատել մայթերը: Սոցիալական պատասխանատվության այս մոտեցումն ընդունված է աշխարհի զարգացած շատ երկրներում: Օրինակ՝ Երևանի Կենտրոնում ավելի քան 4000, իսկ Արաբկիրում շուրջ 2150 տնտեսվարող կա, և եթե նրանցից յուրաքանչյուրը կատարի օրենքի պահանջը, ապա մայրաքաղաքը հաստատ ավելի մաքուր ու բարեկարգ կլինի:

Աղբյուրը՝ Lurer.com