Cryptocurrency Prices by Coinlib

ՀՖՖ-ն նախատեսում է սկսել Աբովյանի Քաղաքային մարզադաշտի շինարարությունը

d5b0d686d686 d5b6 d5b6d5a1d5add5a1d5bfd5a5d5bdd5b8d682d5b4 d5a7 d5bdd5afd5bdd5a5d5ac d5a1d5a2d5b8d5bed5b5d5a1d5b6d5ab d684d5a1d5b2d5a1 6013f1de45036

Աբովյանի Քաղաքային մարզադաշտի հիմնանորոգման նախագիծը պատրաստ է։ Այս մասին հայտնում է ՀՖՖ: Շուտով կսկսվեն շինարարական աշխատանքները։ Մասնավորապես, տեղադրվելու է նոր խոտածածկ, վերանորոգվելու են մարզադաշտի տրիբունաները և հանդերձարանային հատվածները, բարեկարգվելու են մարզադաշտի հարակից տարածքները. կառուցվելու է մարզումային փոքր խաղադաշտ: Ըստ նոր նախագծի՝ արևելյան տրիբունան կունենա ծածկ։ Հետագայում նախատեսվում է նաև տեղադրել լուսավորություն:

Շահագործման հանձնվելուց հետո մարզադաշտը կհամապատասխանի ՈՒԵՖԱ-ի երկրորդ կարգին: Դա նշանակում է, որ այստեղ հնարավոր կլինի անցկացնել ինչպես Հայաստանի Բարձրագույն խմբի, այնպես էլ միջազգային հանդիպումներ, մասնավորապես, ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների և Եվրոպա լիգայի որակավորման փուլի (մինչև երկրորդ փուլի), Հայաստանի երիտասարդական ու պատանեկան հավաքականների մասնակցությամբ հանդիպումներ: