Cryptocurrency Prices by Coinlib

Հաջորդ համաճարակը կարող է տասնյակ անգամներ ավելի վատը լինել, քան սա է․ Բիլլ Գեյթս

d5b0d5a1d5bbd5b8d680d5a4 d5b0d5a1d5b4d5a1d5b3d5a1d680d5a1d5afd5a8 d5afd5a1d680d5b8d5b2 d5a7 d5bfd5a1d5bdd5b6d5b5d5a1d5af d5a1d5b6d5a3 6013e0a484e1e

Համաշխարհային Մամուլ

271e6da02d26c46a4269fc4103cbb703

Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը կարծում է, որ աշխարհը պատրաստ չէ հաջորդ հնարավոր համաճարակին, և դա կարող է փոխվել միայն երկու տարի անց, գրում է գերմանական Süddeutsche Zeitung թերթը: «Մենք պատրաստ չենք հաջորդ համաճարակին: Հուսով եմ` երկու տարի հետո այլ պատկեր կլինի։ Պատվաստանյութեր, թեստեր, դեղամիջոցներ, համաճարակաբանություն, մոնիթորինգ․․․ դեռ շատ բան կարելի է անել», —  «Այս համաճարակն ահավոր է, բայց հաջորդը կարող է տասնյակ անգամներ ավելի վատը լինել», — հավելել է Գեյթսը: Նա նշել է, որ «հարուստ աշխարհում» լոգիստիկ համակարգը, պարզվում է, ավելի բարդ է, քան սպասվում էր: Microsoft֊ի հիմնադիրը նաև նշել է, որ «մարդկանց համբերությունը միանշանակ սպառվում է», հատկապես նրանք, ովքեր ապրում են ծանր սոցիալական պայմաններում, չեն կարող իրենց երեխաների համար առցանց ուսուցում կազմակերպել: «Լավագույն դեպքում կյանքը կարգավորելու համար կպահանջվի մի ամբողջ տարի», — ասել է Գեյթսը:

Ինչպես հայտնի է, դավադրության տեսությունների կողմնակիցները կարծում են, որ կորոնավիրուսի տարածումը հատուկ գործողություն է մարդկանց չիպավորելու և նրանց հետապնդելու համար, և, իբր, դրա հետևում կանգնած է Գեյթսը:

Աղբյուրը՝ Lurer.com