Cryptocurrency Prices by Coinlib

Հայտնի է հերոսացած Արտաշես Ջանիբեկյանի նորածին որդու մահվան պատճառը

d5b0d5a1d5b5d5bfd5b6d5ab d5a7 d5b0d5a5d680d5b8d5bdd5a1d681d5a1d5ae d5a1d680d5bfd5a1d5b7d5a5d5bd d5bbd5a1d5b6d5abd5a2d5a5d5afd5b5d5a1 601419028bcf4

Հասարակություն

2fb3edc6d79487369302208accf2a70b

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մահացել է պատերազմում հերոսաբար զոհված Արտաշես Ջանիբեկյանի նորածին որդին՝ Մոնթեն: Նա ծնվել էր հոր զոհվելուց յոթ օր հետո։

«Երեխան ծնվել էր հոկտեմբերի 18-ին, բայց վաղաժամ՝ 31 շաբաթական: Ուներ որոշ խնդիրներ, րոպեներով շունչը պահում էր, որովայնի խոռոչում ինֆեկցիա ուներ: Պայքարեցինք, սակայն անարդյունք»,- ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Արտաշեսի կինը՝ Լուսինե Սարդարյանը:

Երեխան մահացել է ծնվելուց երկու ամիս անց, նա զույգի 3-րդ, սակայն միակ արու զավակն էր: Արտաշեսն ունի երկու դուստր՝ 2 և 5 տարեկան:

Լուսինեն ասում է՝ շատ երկար են սպասել Մոնթեի լույս աշխարհ գալուն. «Տղայիս անունը ամուսինս էր որոշել: Նա կյանքիս նոր իմաստ էր տվել, բայց, ավաղ…»:

Նշենք, որ Արտաշես Ջանիբեկյանը Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղից էր, 7 տարի շարունակ պայմանագրային զինծառայող է եղել:

Արփինե Հակոբյան

Աղբյուրը՝ Lurer.com