Cryptocurrency Prices by Coinlib

Կառավարության դիմաց քաշաթաղցիները պատռեցին Փաշինյանի խոսքի մեջբերմամբ՝ լրագրողի պաստառը

d5afd5a1d5bcd5a1d5bed5a1d680d5b8d682d5a9d5b5d5a1d5b6 d5a4d5abd5b4d5a1d681 d684d5a1d5b7d5a1d5a9d5a1d5b2d681d5abd5b6d5a5d680d5a8 d5ba 6013eb4419378

Տեսանյութեր

Կառավարության դիմաց ակցիա անող քաշաթաղի բնակիչներից մեկը պատռեց «Yerkir.am»-ի լրագրող Լիանա Սարգսյանի ձեռքի պաստառը, որտեղ մեջբերված էր Շուշիի մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը: Ակցիա իրականացնող քաղաքացիներն սկսեցին վանկարկել՝ «Նիկոլ-Նիկոլ»:

Հիշեցնենք, որ Եռաբլուրում, ի պատասխան լրագրողի հարցին, թե դուք ասել եք, որ Շուշին ադրբեջանական քաղաք է, Նիկոլ Փաշինյանը հակադարձել էր. «Իմ մեջբերումը թղթի վրա կբերեք Դուք անձամբ, որ ես ասել եմ, թե Շուշին ադրբեջանական է և ուղիղ եթերում ես Ձեզ կպատասխանեմ»:

Լրագրողն էլ գրավոր, պաստառի վրա գրված բերել էր Նիկոլ Փաշինյանի խոսքը:

«Ակցիա իրականացնող քաղաքացիների մեջ կային Նիկոլ Փաշինյանի աջակիցներ, որոնք բռնությամբ ձեռքիցս խլեցին պաստառը եւ պատռեցին: Իրավիճակը բավականին վախեցնող է, այս իրավիճակը անհանդուրժելի է: Այո, ես նորից կարող եմ այդ հարցադրումը վարչապետին անել, ցանկացած առիթի դեպքում: Ես ուզում եմ, որ ՀՀ քաղաքացին հասկանա, մեր վարչապետը Շուշին համարում է հայկակա՞ն, թե՞ ադրբեջանական»,- ասաց լրագրողը:

Աղբյուրը՝ Lurer.com