Cryptocurrency Prices by Coinlib

Լրագրող Լիա Սարգսյանին ահաբեկում և հետապնդում են (տեսանյութ)

d5acd680d5a1d5a3d680d5b8d5b2 d5acd5abd5a1 d5bdd5a1d680d5a3d5bdd5b5d5a1d5b6d5abd5b6 d5a1d5b0d5a1d5a2d5a5d5afd5b8d682d5b4 d687 d5b0d5a5 6014547cd7f2b

Հասարակություն

Լրագրող Լիա Սարգսյանին ահաբեկում և հետապնդում են: Այս մասին Սարգսյանն ահազանգել է Ֆեյսբուքյան իր էջում և կից հրապարակել տեսանյութ:

«Չեմ լռելու: Այսօր այս երկու ստահակները ահաբեկում էին ինձ` Երեւանում քայլելիս: Բնավորությանս համաձայն, մոտեցա, որ «օգնեմ» հոգեվարքի մեջ հայտնված սույն տղամարդկանց, արդեն վազում էի, որ բռնեմ: Որքան խղճուկ են, վախեցած փախչում են կնոջից»,- գրել է լրագրողը:

Հիշեցնենք, որ լրագրող Լիա Սարգսյանը, ում հետ երեկ Եռաբլուրում վեճի էր բռնվել Նիկոլ Փաշինյանը, կատարել է իր խոստումը և գրավոր հարց ուղղել վարչապետին: Նա այսօր կառավարության դիմաց էր եկել` Փաշինյանի խոսքերը պաստառին գրած։

Աղբյուրը՝ Lurer.com