Cryptocurrency Prices by Coinlib

Ինչո՞ ւ է ԵՄ-ն կոչ անում վերադարձնել 57 հայ գերիների, եթե նրանց թիվն իրականում ավելի մեծ է. Աշոտյան

d5abd5b6d5b9d5b8d59e d682 d5a7 d5a5d5b4 d5b6 d5afd5b8d5b9 d5a1d5b6d5b8d682d5b4 d5bed5a5d680d5a1d5a4d5a1d680d5b1d5b6d5a5d5ac 57 d5b0d5a1 601415622400b

Բլոգոսֆերա

9fa404afdf73372bce18b8f37b3fe8ab

Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․

«Ինչու՞ է ԵՄ-ն կոչ անում վերադարձնել 57 հայ գերիների, եթե նրանց թիվն իրականում ավելի մեծ է։

Լավ է, որ ԵՄ-ն կոչ է անում Ադրբեջանին անհապաղ վերադարձնել ևս 57 հայ զինծառայողի:

Վատ է, որ ԵՄ-ն կոնկրետ թիվ է նշում, այն դեպքում, երբ Հայաստանում այդ թվի մասին իրականում շատ ավելի մեծ տվյալներ կան նույն ՄԻՊ-ի, իրավապաշտպանների կամ Դավիթ Շահնազարյանի աղբյուրներով:

Շատ վատ է, որ Հայաստանը չի կարողացել ԵՄ-ին ներկայացնել իրերի իրական պատկերը, և ԵՄ-ն, ըստ ամենայնի, առաջնորդվում է ադրբեջանական աղբյուրներով»:

Աղբյուրը՝ Lurer.com