Cryptocurrency Prices by Coinlib

Ինձ համար լրիվ անհասկանալի է Նիկոլ Փաշինյանի տրամաբանությունը. Ալեքսեյ Մարտինով

d5abd5b6d5b1 d5b0d5a1d5b4d5a1d680 d5acd680d5abd5be d5a1d5b6d5b0d5a1d5bdd5afd5a1d5b6d5a1d5acd5ab d5a7 d5b6d5abd5afd5b8d5ac d683d5a1d5b7 60145f1ef1a9e

Քաղաքական

1409760a5ff0d7d46f9c3b9d9277166c

«Ինձ համար լրիվ անհասկանալի է Նիկոլ Փաշինյանի տրամաբանությունը»,- այս մասին հայտարարել է Նորագույն երկրների հետազոտման կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ալեքսեյ Մարտինով:

«Նա ասում է, որ ինձ պետք է հեռացնի ժողովուրդը, թե չէ` չեմ հեռանա։ Ժողովուրդը վերջին անգամ պաշտոնից երկրի ղեկավարին հեռացրել է Աֆրիկյան երկրում` Գամբիայում։ Ի՞նչ է նշանակում ժողովուրդը հեռացնի։ Դու եկել ես իշխանության մի վիճակում, որի ժամանակ Հայաստանը փաստացի հսկել է Արցախը և 7 շրջանները։ Քո վարչապետության ընթացքում իրավիճակը գլխիվայր շուռ է եկել։ Հայաստանը այլևս չի հսկում Արցախը և 7 շրջանները։ Բա՞ եթե դա ինքնակամ հեռանալու պատճառ չէ, այդ դեպքում ի՞նչն է քո համար ինքնակամ հեռանալու պատճառ։ Մեղմ ասած` անտրամաբանական է»,- ասել է Մարտինովը:

Աղբյուրը՝ Lurer.com