Cryptocurrency Prices by Coinlib

Թոփ 5. որոնք են մեկ անձից ամենաշատ գնում կատարած կառույցները

d5a9d5b8d683 5 d5b8d680d5b8d5b6d684 d5a5d5b6 d5b4d5a5d5af d5a1d5b6d5b1d5abd681 d5a1d5b4d5a5d5b6d5a1d5b7d5a1d5bf d5a3d5b6d5b8d682d5b4 601438846b472

Վերլուծական

7250757f00c93a2fd845489f3306e3cc

Հայաստանում մեկ անձից կատարվող գնումները նվազելու փոխարեն շարունակում են աճել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում: Պետական կառույցների կողմից սեփական կարիքների համար գնումներ կատարելու ընթացակարգերը սահմանվում են «Գնումների մասին» օրենքով։ Ըստ այդ սահմանումների՝ պետական գնումներն իրականացվում են չորս ընթացակարգերով՝ էլեկտրոնային աճուրդի, մրցույթի, գնանշման հարցման և մեկ անձից գնման միջոցով: Օրենքում հստակ ընդգծվում է, որ գնումների կատարման նախընտրելի ձևը մրցույթն է, քանի որ այդ ընթացակարգով անցկացվող գնումների դեպքում կոռուպցիոն ռիսկերը նվազում են: Չնայած այդ հանգամանքին՝ պետական կառույցների կողմից իրականացված գնումների ընթացակարգերում 2020-ին զգալի տեղ են զբաղեցրել մեկ անձից կատարվող գնումները:

Առողջապահության նախարարությունը մեկ անձից գնման ընթացակարգով 30,847,740 դրամի դեղ է գնել «IDA Foundation»-ից: 5,784,300 դրամի հիվանդանոցային ծառայություններ՝ «Նոր Հայացք» ՍՊԸ-ից: 3,154,000 դրամի բժշկական ծառայություն Դերժավայի Արկադիին պատկանող «Սլավմեդից»: 74,282,400 ուրոլոգիական ծառայություն է ձեռք բերվել «Իրա Մեդիքլ Գրուպ» ՍՊԸ-ից: 2,149,100 դրամի ատամնաբուժական ծառայություն է գնվել «Վովադենտ» ՍՊԸ-ից: Եվ այս ամենը չհաշված` այն  7.4 միլիարդ դրամի ծախսերը, որոնք կապված են համավարակի դեմ պայքարի հետ և որոնք համառորեն չեն հրապարակվում:

ՊԵԿ-ը այս առումով ևս ռեկորդներ է խփում՝ 2020 թվականին մեկ անձից գնման ընթացակարգով ձեռք է բերվել 1,400,000 դրամի դիմակ, 900,000  դրամի պոմպակայանի վերանորոգման ծառայություն «Պոմպեքս» ՍՊԸ-ից, 3,075,000 դրամի ալկոգել «Դոմ Հոմ» ՍՊԸ-ից, տարածքների վարձակալություն 171,819,530 դրամով ոմն Արամ Ստեփանյանից, 950,000 դրամի էլեկտրական սարքավորումների վերանորոգման ծառայություններ «Ինտեք» ՍՊԸ-ից:

Վարչապետի աշխատակազմը մշակութային միջոցառումներ անցկացնելու համար 22 միլիոն դրամից ավելի գնում է իրականացրել մեկ անձից։ Մշակութային ծառայությունների կազմակերպման համար մեկ անձից գնումներ իրականացվել են մի քանի կազմակերպություններից. մասնավորապես՝ վարչապետի աշխատակազմը գնման պայմանագիր է կնքել «Բիթիէլ սերվիսի» ՍՊԸ-ի հետ՝ 2 միլիոն 460.000 դրամի, «Աութդոր Էֆեկտ» ՍՊԸ-ի հետ՝ 2 միլիոն 718․000 դրամի, «Տիգրան Մելքոնյան» ԱՁ-ից՝ 2 միլիոն 300.000 դրամի, «Սամվել Բաղդասարյան» ԱՁ-ից՝ 3 միլիոն 700.000 դրամի, «Ալեն Գասպարյան Ա-ից» իրականացրել է գնում 1 միլիոն 322.000 դրամի, «Դավիթ Աբրահամյան» ԱՁ-ից՝  4,730,000 դրամի, «Մեն ին թաուն» ՍՊԸ-ից՝ 3 միլիոն 056.000 դրամի, իսկ «Պան-Մեդիա» ՍՊԸ-ից՝  4 միլիոն 200.000 դրամի։

Ազգային ժողովի կատարած գնումների ցանկում նկատելի մասնաբաժին ունեն ընդունելության, հյուրասիրության ու հուշանվերների ձեռքբերման ծառայությունների մատակարարման վերաբերյալ պայմանագրերը։ Առանձնակի հետաքրքիր են խորհրդարանի կողմից ձեռք բերված հուշանվերները, օրինակ՝ քարտեզներ, որոնցից յուրաքանչյուրն արժե 30000 դրամ, տարբեր արժողության ու հնեցման խմիչքներ, գորգեր և այլն։ Խորհրդարանը հաճախակի է ձեռք բերում նաև համակարգիչներ ու համակարգչային ծառայություններ։ Մատակարարներից մեկը ստեղծվել է հեղափոխությունից հետո՝ «Հպարտ քաղաքացի» ՍՊԸ անունով։ Մեկ այլ կազմակերպություն էլ՝ «Ռետրո Ֆիլինգս» ՍՊԸ-ն, որից ԱԺ-ն կրկին համակարգչային ծառայություններ է ձեռք բերում, ուրիշ պետական մարմինների մատակարարել է մի շարք այլ ապրանքներ՝ զուգարանի թղթեր, ավիատոմսեր և այլն։ Ըստ պետական եկամուտների կոմիտեի տվյալների՝ «Ռետրո Ֆիլինգս»-ը գրանցված է որպես «Գրքերի, ամսագրերի, թերթերի, գրելու և տպիչ սարքերի համար թղթի, գրենական պիտույքների մեծածախ առևտուր» իրականացնող ընկերություն։ Ազգային ժողովը գնում է կատարել նաև «Տեխնո սիթի» ընկերությունից։ ԱԺ-ն այս ընկերությունից ձեռք է բերել շերտավարագույրներ։ Ընկերությունը գրանցված է որպես համակարգչային ծառայություններ մատուցող ընկերություն։ Այս կազմակերպությունից Երևանի քաղաքապետարանը ևս ձեռք է բերել համակարգչային ծառայություններ։

Շրջակա միջավայրի նախարարությունը նույնպես հասցրել է աչքի ընկնել: 1,000,000 դրամի ավտոմեքենայի վերանորոգման ծառայություն է գնվել «Վեկար» ՍՊԸ-ից: 477,240 դրամի անշարժ գույք է վարձակալվել «ՇԱԼԻԿՈ ՀԱԿՈԲՅԱՆ ԵՎ ՈՐԴԻՆԵՐ» ՍՊԸ-ից: 900,000 դրամի անշարժ գույք վարձակալվել է Սուսաննա Բեգլարյանից, 708,000 դրամի անշարժ գույք՝ Ռ. Պետրոսյանից: 1,850,000 դրամի ծառատնկման ծառայություն է ձեռք բերվել  «Ֆարմար Շին» ՍՊԸ-ից: 16.000.000 դրամի երկու ավտոբուս է գնվել «Կարկոմավտոյից»:

 

 

 

Աղբյուրը՝ Lurer.com