Cryptocurrency Prices by Coinlib

Թուրքին հանձնված սրբավայրեր. Նաիրա Զոհրաբյան

d5a9d5b8d682d680d684d5abd5b6 d5b0d5a1d5b6d5b1d5b6d5bed5a1d5ae d5bdd680d5a2d5a1d5bed5a1d5b5d680d5a5d680 d5b6d5a1d5abd680d5a1 d5a6d5b8 60145477c64bc

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Թուրքին հանձնված սրբավայրեր

Արցախը հանձնելուց հետո Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել հայկական մշակույթի 1456 ֆանտաստիկ հուշարձաններ. 161 վանք և եկեղեցիներ, 591 խաչքարեր, Տիգրանակերտի, Ազոխի, Նոր Կարմիրավանի, Միրիկի, Կերենի հնավայրերն ու բազմաթիվ բերդեր, ամրոցներ, սրբավայրեր: Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել նաև 8 պետական թանգարաններ՝ 19311 ցուցանմուշներով, ինչպես նաև՝ Շուշիի գորգերի ու Հայկական դրամի մասնավոր թանգարանները:

Ազերի վանդալներն արդեն հասցրել են իրենց սմբակներով պղծել Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ և Սուրբ Հովհաննես Մկրտիչ (Կանաչ ժամ) եկեղեցիները»։

 

Աղբյուրը՝ Lurer.com