Cryptocurrency Prices by Coinlib

«Թալիբանը» հերքում է «Ալ-Քաիդայի» հետ համագործակցության մասին լուրերը

d5a9d5a1d5acd5abd5a2d5a1d5b6d5a8 d5b0d5a5d680d684d5b8d682d5b4 d5a7 d5a1d5ac d684d5a1d5abd5a4d5a1d5b5d5ab d5b0d5a5d5bf 6013eea16a35e

Համաշխարհային Մամուլ

8d1f3ed2e1687490ebf592371217cba2

«Թալիբանը» չի համագործակցում ահաբեկչական կազմակերպությունների հետ, ասել է «Շեր» շարժման քաղաքական գրասենյակի ղեկավարի տեղակալ Մոհամադ Աբբաս Ստանակզայը: «Մեր և ամերիկացիների ստորագրած համաձայնագրի համաձայն՝ աֆղանական տարածքներում այլ պետությունների և կազմակերպությունների ներկայությունն անընդունելի է: Մենք գործում ենք՝ համաձայն պայմանագրի, բացառելով այլոց հետ համագործակցությունը», — ասել է շարժման ներկայացուցիչը՝ պատասխանելով երկրում ահաբեկչական կազմակերպություններին «Թալիբանի» օգնության մասին հարցին:
Հերքելով «Թալիբանի» մասնակցությունը արգելված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը աջակցելուն`Ստանակզայը շեշտել է, որ շարժման հազարավոր անդամներ սպանվել են ԻՊ-ի կողմից՝ Աֆղանստանի տարածքները պաշտպանելիս:

Աֆղանստանում առկա է բախում կառավարական ուժերի և «Թալիբան» արմատական ​​շարժման զինյալների միջև: 2020 թվականի սեպտեմբերի 12-ին Քաթարի մայրաքաղաք Դոհայում սկսվեցին խաղաղության բանակցություններ Աֆղանստանի կառավարության և «Թալիբան» շարժման միջև:

Աղբյուրը՝ Lurer.com