Cryptocurrency Prices by Coinlib

Էրդողանը կրոնակիցներին ողջունել է Կարսի՝ մզկիթի վերածված եկեղեցու լուսանկարը հրապարակելով

d5a7d680d5a4d5b8d5b2d5a1d5b6d5a8 d5afd680d5b8d5b6d5a1d5afd5abd681d5b6d5a5d680d5abd5b6 d5b8d5b2d5bbd5b8d682d5b6d5a5d5ac d5a7 d5afd5a1 6014155ca97cd

Թուրքիա

84f83bdc0ccc0e95e5dade43e1840d76

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջերս Telegram-ում գրանցվելուց հետո իր աշխատանքային օրակարագի մասին լուսաբանելու և  թուրքական հասարակության հետ հաղորդակցվելու նոր փորձեր է սկսել, գրում է ermenihaber.am-ը:

Ըստ աղբյուրի՝ այս ընթացքում իր ալիքում արված մի քանի տասնյակ հրապարակումների մեջ հայկական հետք պարունակող երկրորդ գրառումն է հանդիպում:

Էրդողանը մուսուլման քաղաքացիներին ողջունելու համար հրապարակել է վաղուց մզկիթի վերածված Կարսի Սուրբ Առաքելոց հայկական եկեղեցու լուսանկարը, որի վրա գրված է՝ «Բարի ուրբաթ»: Դիմելով կրոնակից եղբայրներին, լուսանկարին կից նա գրել է. «Սիրելի՛ եղբայր/քույր, բարի և օրհնյալ լինի մեր ուրբաթը»:

Նշենք, որ արաբերեն «ուրբաթ» բառը ալ-ջումա է, որը նշանակում է ժողով: Ի տարբերություն քրիստոնյաների, որոնց մոտ ոչ աշխատանքային և հանգստի օր է համարվում կիրակին, մուսուլմանների համար ոչ աշխատանքային օր է ուրբաթը: Չնայած որ մի շարք մուսուլմանական երկրներում ուրբաթը ոչ աշխատանքային է, Թուրքիայում այն միայն հատուկ օր է համարվում: Ուրբաթ մուսուլմանները վաղ առավոտյան հավաքվում են հատուկ ժողովային աղոթքի համար, որը կոչվում է  «հութբա»:

Հիշեցնենք, որ 937 թվականին Աբաս Բագրատունու կողմից կառուցված Կարսի Առաքելոց եկեղեցին իր գոյության 1076 տարիների ընթացքում 4 անգամ վերածվել է մզկիթի, 1 անգամ` թանգարանի: Եկեղեցին 1-ին անգամ մզկիթի վերածվել է 1064 թվականին սելջուկյան սուլթան Մելիքշահի կողմից: Երկրորդ անգամ մզկիթի է վերածվել օսմանցիների կողմից 1579 թվականին: 1877-1879թթ. ռուս-թուրքական պատերազից հետո Կարսը 40 տարի մնում է ռուսական տիրապետության տակ: Այդ ընթացքում Կարսի Առաքելոցը վերածվում է ուղղափառ եկեղեցու և 1890-ին համալրվում հարևանությամբ կառուցված զանգակատնով, որը, սակայն, քանդվում է 1918-ին: 1918-ին՝ Հայաստանի առաջին հանրապետության հռչակման ժամանակ, տաճարը գործել է որպես հայկական եկեղեցի։ Թուրքերը Կարսը գրավելուց հետո եկեղեցին կրկին վերածում են մզկիթի:

Եկեղեցին տևական ժամանակ պահեստ ծառայելուց հետո 1970-1990 թվականներին դարձել է որպես Կարսի էթնոգրաֆիայի թանգարան: Այնուհետև շենքային պայմանների անբավարարության պատճառով դադարել է թանգարան լինելուց: 9 տարի շարունակ մատնվել է անտերության: Կարսի Առաքելոց եկեղեցին 4-րդ անգամ մզկիթի է վերածվում Թուրքիայի հանրապետական շրջանում: Հիմնադրամների միջոցներով վերանորոգվելուց հետո ստանում է մզկիթի կարգավիճակ և մինչև օրս գործում որպես այդպիսին:

5100309ac0f048fabc12460924677270

Աղբյուրը՝ Lurer.com