Cryptocurrency Prices by Coinlib

Դատավոր Դավիթ Գրիգորյանն արդարացված է. Վերաքննիչ դատարանը մերժեց գլխավոր դատախազի բողոքը

d5a4d5a1d5bfd5a1d5bed5b8d680 d5a4d5a1d5bed5abd5a9 d5a3d680d5abd5a3d5b8d680d5b5d5a1d5b6d5b6 d5a1d680d5a4d5a1d680d5a1d681d5bed5a1d5ae 601420063b4f5

Իրավունք

0cb80b77eb207e757893926658574156

Այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ (դատավորներ Ս.Համբարձումյան, Ն.Հովակիմյան, Ա.Մնացականյան) օրինական ուժի մեջ մնաց դատավոր Դավիթ Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործի վարույթը կարճելու մասին դատավոր Դավիթ Բալայանի կողմից կայացված որոշումը։ Վերաքննիչ դատարանը մերժեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գրիգորյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը։

«Դատավորին արդար, օրինական, բայց ոչ իշխանահաճո որոշում կայացնելու համար ապօրինի հետապնդողներն ու նման հրահանգ տվողները պատասխան կտան մի փոքր անց»,- գրել է նա։

 

Աղբյուրը՝ Lurer.com