Cryptocurrency Prices by Coinlib

Գևորգ Լոռեցյանը կմնա կալանավորված. դատարանը մերժեց գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը

d5a3d687d5b8d680d5a3 d5acd5b8d5bcd5a5d681d5b5d5a1d5b6d5a8 d5afd5b4d5b6d5a1 d5afd5a1d5acd5a1d5b6d5a1d5bed5b8d680d5bed5a1d5ae d5a4d5a1 601426c85a236

Իրավունք

fd40aa6e0c2a85ae7e00795881e4bd03

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը մերժեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարի նախկին տեղակալ Գևորգ Լոռեցյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը:

Հիշեցնենք՝ Լոռեցյանը կալանավորվել է 2018-ի դեկտեմբերի 7-ին: Գևորգ Լոռեցյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «Լուառ» և «Էլիտ Սպորտ» առևտրային կազմակերպությունների սեփականատեր և գործադիր տնօրեն Հրաչիկ Քանանյանից պահանջել է 2 միլիոն ՀՀ դրամ կաշառք՝ իր կողմից ընդհանուր հովանավորչության համար։ Նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 12-ին ժամը 15:30-ին:

Աղբյուրը՝ Lurer.com