Cryptocurrency Prices by Coinlib

Արցախում ստացիոնար բուժում է ստանում կորոնավիրուսի 27 վարակակիր

d5a1d680d681d5a1d5add5b8d682d5b4 d5bdd5bfd5a1d681d5abd5b8d5b6d5a1d680 d5a2d5b8d682d5aad5b8d682d5b4 d5a7 d5bdd5bfd5a1d5b6d5b8d682d5b4 6013dcf3c19ac

Արցախ

95f3f14aad21ad6fed82b9bd51764a5b

Արցախում հունվարի 28-ին կատարվել է 42 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք: 

«Վարակակիրները նախկինում հաստատված տարբեր օջախների կոնտակտավորներ են: Առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից շարունակվում են հակահամաճարակաբանական միջոցառումները, ինչպես նաև թեստավորման համար նմուշառում իրականացնել հաստատված դեպքի կոնտակտավորներից:

Արցախում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2322 դեպք, որոնցից 31-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 27 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Կատարվել է 19 199 թեստավորում», հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից՝  հորդորելով հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:

 

Աղբյուրը՝ Lurer.com