Cryptocurrency Prices by Coinlib

Արցախի վերահսկողությունից դուրս մնացած ՀԷԿ-երի լիցենզիաներն ուժը կորցրած են ճանաչվել

d5a1d680d681d5a1d5add5ab d5bed5a5d680d5a1d5b0d5bdd5afd5b8d5b2d5b8d682d5a9d5b5d5b8d682d5b6d5abd681 d5a4d5b8d682d680d5bd d5b4d5b6d5a1 601438894b7c4

Արցախ

ee275184ca967b591a8320abcd1715a7

Արցախում ուժը կորցրած են ճանաչվել ադրբեջանական վերահսկողության ներքո անցած տարածքներում գտնվող մի շարք հիդրոէլեկտրակայանների արտադրության լիցենզիաները: Հայտնում է Արցախի հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովը:

«Հանձնաժողովի՝ հունվարի 29-ին կայացած նիստում,   որոշվել է ուժը կորցրած ճանաչել՝ «ՋԵՆԵՐԱԼ ԷՆԵՐՋԻ» ՍՊ ընկերության «ՉԱՐՀԷԿ» ՓՀԷԿ-ի, «Արցախ ՀԷԿ» ԲԲ ընկերության «Քարվաճառ» ՓՀԷԿ-ի, «Արցախ ՀԷԿ» ԲԲ ընկերության «ԼԵՎ-1» ՓՀԷԿ-ի, «Զանգեզուր ԷԶՇ» ՍՊ ընկերության «Զանգեզուր» ՓՀԷԿ-ի, «ՄՌԱՎ» ՍՊ ընկերության «Մռավ» ՓՀԷԿ-ի, «Արցախ ՀԷԿ» ԲԲ ընկերության «Մատաղիս-1» ՓՀԷԿ-ի, «Արցախ ՀԷԿ» ԲԲ ընկերության «Մատաղիս-2» ՓՀԷԿ-ի էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիաները՝ հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի Հանրապետության նախագահների և Հայաստանի Հանրապետության վարչապետի միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին կնքված համաձայնագիրը: Միաժամանակ, ընկերությունները ազատվել են բանկի երաշխիքային պարտավորությունից»,- ասված է հայտարարության մեջ:

Նիստի օրակարգում քննարկվել է նաև  «Բենզին» և «Դիզվառելիք» ապրանքային շուկաներում ուսումնասիրություն իրականացնելու հարցը:

«Հանձնաժողովը պարբերաբար ուսումնասիրություններ է իրականացնում լայն սպառում ունեցող պարենային և ոչ պարենային ապրանքային շուկաներում, ինչպես նաև տնտեսության այն ոլորտներում, որոնցում առկա են բարձր կենտրոնացվածություն և մրցակցության սահմանափակման հնարավոր ռիսկեր: Անհրաժեշտություն է առաջացել իրականացնել ուսումնասիրություն՝  հնարավոր գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների շրջանում,  օրենքի հնարավոր խախտման հատկանիշները պարզելու նպատակով»,- նշվում է Արցախի հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի տարածած հայտարարության մեջ։

Աղբյուրը՝ Lurer.com