Cryptocurrency Prices by Coinlib

Արարատի մարզի բնակիչը մտել էր համագյուղացու տուն, կպչուն ժապավենով կապել նրան ու հափշտակել ոսկյա զարդերը. ՔԿ

d5a1d680d5a1d680d5a1d5bfd5ab d5b4d5a1d680d5a6d5ab d5a2d5b6d5a1d5afd5abd5b9d5a8 d5b4d5bfd5a5d5ac d5a7d680 d5b0d5a1d5b4d5a1d5a3d5b5d5b8 6013f20714ae2

Իրավունք

3c23bb2dccae8e642b3a519a74de3f9e

2021թ. հունվարի 27-ին՝ ժամը 4:00-ին, Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակչուհին ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ներկայացրել այն մասին, որ նախորդ օրը՝ հունվարի 26-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, դիմակավորված անձինք ապօրինի մուտք են գործել իր տուն, կպչուն ժապավենով կապել են ոտքերն ու ձեռքերը, հափշտակել են 200.000 ՀՀ դրամ արժողությամբ ոսկյա զարդեր ու դիմել փախուստի: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։ 

«Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի (ավազակությունը) 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով:

Կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են կպչուն ժապավենի կտրտված կտորներ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով նույն գյուղի բնակիչ է:

Վերջինս ձերբակալվել է՝ վերոնշյալ հանցագործությունը կատարելու կասկածանքով:

Կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ, ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, առերևույթ հանցագործությունը կատարած մյուս անձանց ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է»,-ասված է հաղորդագրության մեջ:

Աղբյուրը՝ Lurer.com