Cryptocurrency Prices by Coinlib

«Այդ լուսանկարները մեզ հետ որևէ կապ չունեն»․ գնդապետ Ավթանդիլյանը չի՞ եղել ռեստորանում

d5a1d5b5d5a4 d5acd5b8d682d5bdd5a1d5b6d5afd5a1d680d5b6d5a5d680d5a8 d5b4d5a5d5a6 d5b0d5a5d5bf d5b8d680d687d5a7 d5afd5a1d5ba d5b9d5b8 6014750ad8b36

Հասարակություն

8d9f8a89c7545bff6aa6fdbcddb5d415

Երեկ` հունվարի 29-ին, ԼՈՒՐԵՐ.com-ը, հղում անելով Տելեգրամի «Mediaport» ալիքին, գրել էր, որ ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետը՝ Արմեն Ավթանդիլյանը, Դավթաշեն թաղամասում գտնվող «Պոլկովնիկի մոտ» ռեստորանում է:

Հոդվածի վերահրապարակումից հետո մեզ հետ կապ հաստատեց գնդապետ Ավթանդիլյանի վարորդը, ով ներկայացավ Կոշկարյան Սիրեկան անունով:

Վերջինս հերքեց տարածված տեղեկությունը` նշելով. «Համացանցում սխալ տեղեկություն է պտտվում, նման բան չկա»:

Վարորդի խոսքով` լուսանկարում պատկերված ՊՆ պետհամարանիշներով ավտոմեքենան չի պատկանում Արմեն Ավթանդիլյանին:

«Այն լուսանկարները, որոնք համացանցում շրջանառվում են, մեզ հետ որևէ կապ չունեն, ոչ մեքենան է մեզ պատկանում, ոչ էլ այդ համարանիշները։ Գնդապետ Ավթանդիլյանն այդ մեքենայից երբեք չի օգտվել»,— ընդգծեց գնդապետի վարորդը։

d39967ae313c70263d3a7692b6bc9b70

Աղբյուրը՝ Lurer.com