Cryptocurrency Prices by Coinlib

«Ամբերդ»-ը բարելավել է իր դիրքը ուղեղային կենտրոնների համաշխարհային վարկանիշում

d5a1d5b4d5a2d5a5d680d5a4 d5a8 d5a2d5a1d680d5a5d5acd5a1d5bed5a5d5ac d5a7 d5abd680 d5a4d5abd680d684d5a8 d5b8d682d5b2d5a5d5b2d5a1 6014001bbed2e
Ս.թ. հունվարի 28-ին տեղի է ունեցել «Why Think Tanks Matter» ուղեղային կենտրոնների ամենամյա գլոբալ համաժողովը՝ առցանց ձեւաչափով, որի ընթացքում ավանդանդաբար հրապարակվում է նաեւ ԱՄՆ Փենսիլվանիայի համալսարանի կողմից կազմվող ուղեղային կենտրոնների համաշխարհային վարկանշավորման զեկույցը:

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) «Ամբերդ» հետազոտական կենտրոնը «Կենտրոնական Ասիայի լավագույն ուղեղային կենտրոնները» դասակարգման մեջ աննախադեպ առաջընթաց է ունեցել եւ 2020 թ. արդյունքներով միանգամից 9 տեղով բարելավել է իր դիրքը՝ զբաղեցնելով 50-րդ հորիզոնականը (2019թ. արդյունքներով 59-րդ տեղում էր), իսկ աշխարհի լավագույն համալսարանական ուղեղային կենտրոնների շարքում պահպանել է իր դիրքը՝ զբաղեցնելով 94-րդ հորիզոնականը։

ՀՊՏՀ լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնում նշել են, որ «Ամբերդ» հետազոտական ուղեղային կենտրոնների համաշխարհային զեկույցում առաջին անգամ ընդգրկվել է չորս տարի առաջ՝ 2017թ. արդյունքներով «Կենտրոնական Ասիայի լավագույն ուղեղային կենտրոնները» դասակարգման մեջ զբաղեցնելով 65-րդ հորիզոնականը:

Աղբյուրը՝ Banks.am