Cryptocurrency Prices by Coinlib

Ադրբեջանի ԶՈՒ ԳՇ պետը` Սադիգովը, պաշտոնանկ է արվել

d5a1d5a4d680d5a2d5a5d5bbd5a1d5b6d5ab d5a6d5b8d682 d5a3d5b7 d5bad5a5d5bfd5a8 d5bdd5a1d5a4d5abd5a3d5b8d5bed5a8 d5bad5a1d5b7d5bfd5b8d5b6 6013d972063af

Ադրբեջան

03a077cf666f0725ca7f13a54d89ab9a

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, որը 4 ամիս լռում էր գլխավոր շտաբի պետ Նաջմեդդին Սադիգովի ճակատագրի մասին, հայտարարել է, որ նա ազատվել է պաշտոնից և տեղափոխվել է պահեստազոր:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»ը, «Թուրան» գործակալությունը նշում է, որ երկրորդ ղարաբաղյան պատերազմի օրերին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ոչ մի կերպ չի արձագանքել այն հարցերին, թե ուր է գնացել ԶՈւ գլխավոր շտաբի պետը, եւ չի մեկնաբանել նրա հեռացման մասին լուրերը:

«Մինչդեռ ռազմական աղբյուրները հայտնել են, որ Սադիգովը պաշտոնանկ է արվել պատերազմի հենց սկզբում:

Պատճառը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դժգոհությունն է, ով գլխավոր շտաբի ղեկավարին քննադատել է բանակում տիրող իրավիճակի մասին ոչ ադեկվատ զեկույցի համար: Մի շարք նախկին զինծառայողների կարծիքով՝ պատերազմի սկզբում կորուստները կապված էին հենց գլխավոր շտաբի նախկին պետի անվան հետ: Դրանից հետո Պաշտպանության նախարարությունից հեռացվել են նաև Սադիգովի դրածոներից շատերը։

Չնայած նրան, որ Սադիգովի պաշտոնանկությունից անցել է շուրջ 4 ամիս, գլխավոր շտաբի ղեկավարի պաշտոնում մինչ օրս ոչ ոք չի նշանակվել»,- գրում է «Թուրանը»:

Աղբյուրը՝ Lurer.com