Cryptocurrency Prices by Coinlib

Կոնվերս Բանկ. Երեխաները պիտի հավատան հրաշքի. այն կարող է իրականություն դառնալ

d5afd5b8d5b6d5bed5a5d680d5bd d5a2d5a1d5b6d5af d5a5d680d5a5d5add5a1d5b6d5a5d680d5a8 d5bad5abd5bfd5ab d5b0d5a1d5bed5a1d5bfd5a1d5b6 d5b0 600b07453d9d1

Կոնվերս Բանկում ամփոփել են «Դարձիր Ձմեռ պապ» նախագիծը, որի շրջանակում Բանկը, աշխատակիցներն ու հաճախորդները Ձմեռ պապ են դարձել Ադրբեջանի վերահսկողությանը անցած բնակավայրերից, ինչպես նաեւ զոհվածների  60 երեխայի համար՝ կատարելով նրանց ամանորյա ցանկությունները եւ հրաշք պարգեւելով նրանց:

Կոնվերս Բանկը՝ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրի շրջանակում, Հայաստանում առաջիններից է սկսել նման ծրագրի իրականացումը՝ համոզմունքով, որ ժպիտը ժպիտ է ծնում, բարությունը նոր բարի նախաձեռնությունների մեկնարկ է դառնում, որ յուրաքանչյուր երեխա պիտի հավատա հրաշքի եւ համոզված լինի, որ կյանքի ամենադժվարին պահերին միշտ կլինեն մարդիկ, ովքեր օգնության ձեռք կմեկնեն, կլինեն կողքին եւ հավատ կպարգեւեն ապագայի նկատմամբ:

Նշենք, որ ծրագիրը մեկնարկել է 2010թ: Նախորդող տարիներին Կոնվերս Բանկը Ձմեռ պապ է դարձել ՀՀ-ից  եւ Արցախից  մոտ 1200 երեխայի համար: Կոնվերս Բանկի «Դարձիր Ձմեռ պապ» ծրագրի պատմությանը (2010-2020թթ) կարող եք ծանոթանալ Բանկի կայքում՝ https://www.conversebank.am/hy/CSR-projects/item/2021/01/22/dzmerpap/