Cryptocurrency Prices by Coinlib

Իլոն Մասքը 100 մլն դոլար Է խոստացել CO2-ի հավաքման լավագույն տեխնոլոգիայի համար

d5abd5acd5b8d5b6 d5b4d5a1d5bdd684d5a8 100 d5b4d5acd5b6 d5a4d5b8d5acd5a1d680 d5a7 d5add5b8d5bdd5bfd5a1d681d5a5d5ac co2 d5ab d5b0d5a1d5be 600aceea115fb

SpaceX ընկերության հիմնադիր Իլոն Մասքը խոստացել է 100 մլն դոլար վճարել ածխաթթու գազի հավաքման լավագույն տեխնոլոգիա ստեղծողներին:

«Ես որպես մրցանակ 100 մլն դոլար կնվիրաբերեմ ածխաթթու գազի հավաքման լավագույն տեխնոլոգիայի համար»,-Մասքը գրել է Twitter-ում: Նա հավելել Է, որ այդ առաջարկության մանրամասնություները կհայտնի հաջորդ շաբաթ: Հավաքում է կոչվում այն գործընթացը, որը ներառում է ածխաթթու գազի անջատումն արդյունաբերական եւ էներգետիկական աղբյուրներից եւ նրա երկարաժամկետ մեկուսացումը մթնոլորտից: Ածխածնի հավաքման գլխավոր նպատակը պայքարն է գլոբալ տաքացման, ինչպես նաեւ շրջակա միջավայրի աղտոտման դեմ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: