Cryptocurrency Prices by Coinlib

Հովանավորները հրաժարվում են ֆինանսավորել Բելառուսում կայանալիք Հոկեյի աշխարհի առաջնությունը 

d5b0d5b8d5bed5a1d5b6d5a1d5bed5b8d680d5b6d5a5d680d5a8 d5b0d680d5a1d5aad5a1d680d5bed5b8d682d5b4 d5a5d5b6 d686d5abd5b6d5a1d5b6d5bdd5a1 6005b9671471b

Եվրոպական մի շարք խոշոր ընկերություններ հրաժարվում են ֆինանսավորել 2021 թվականի Տափօղակով հոկեյի աշխարհի առաջնությունը, եթե մրցաշարն անցկացվի Բելառուսում, որի իշխանությունները մեղադրվում են մարդու իրավունքների կոպիտ ոտնահարման մեջ։

Չեխական «Շկոդա» մեքենաներ արտադրող ընկերությունը հայտարարել է, որ 28 տարի շարունակ առաջնության հպարտ գործընկերն է եղել, սակայն այս տարի կչեղարկի ֆինանսավորումը, եթե Բելառուսը համահյուրընկալի մրցաշարը։

«Մենք հարգում և աջակցում ենք մարդու բոլոր իրավունքները», — շեշտված է ընկերության տարածած հայտարարության մեջ։

Մայիսի 21-ից հունիսի 6-ը կայանալիք սպորտային միջոցառումը Բելառուսը նախատեսում է համահյուրընակել հարևան Լատվիայի հետ։ Սակայն մի քանի եվրոպական երկրներ, այդ թվում` հենց Լատվիան, արդեն կոչ են արել մարզաձևի միջազգային ֆեդերացիային՝ ընդհատել Բելառուսի մասնակցությունը հյուրընկալման աշխատանքներին` պատճառաբանելով, որ այդ երկրի իշխանությունները նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հրաժարականը պահանջող ցուցարարների նկատմամբ բռնություն են կիրառում։

Բելառուսում մրցաշարի անցկացման դեպքում հովանավորումից հրաժարվելու մասին հայտարարել է նաև գերմանական վառելիքաքսուքային նյութերի արտադրությամբ զբաղվով «Liqui Moly» ընկերությունը։

«Ներկա իրավիճակը Բելառուսում, ինչպես նաև կառավարության քաղաքականությունը, վերաբերմունքը ցուցարարների նկատմամբ և Բելառուսում մարդու իրավունքների ակնհայտ ոտնահարումները խորապես հակադրվում են մեր համոզմունքներին և արժեքներին», — հայտարարել է ընկերությունը։

Գերմանական մեկ այլ հայտնի խոշոր ընկերություն՝ «Nivea Men» կոսմետիկ միջոցների արտադրողը ևս սպառնացել է այս տարի գումար չտրամադրել առաջնության անցկացմանը` հավելելով, որ ընկերությունը դեմ է խտրականությանը և բռնության բոլոր տեսակներին։

«Մենք մեր որոշման մասին արդեն տեղեկացրել ենք Տափօղակով հոկեյի միջազգային ֆեդերացիային և կշարունակենք ուշադիր հետևել ընթացիկ քննարկումներն», — պատասխանելով բազմաթիվ օգտատերերի՝ միջոցառման ֆինանսավորումը դադարեցնելու պահանջներին, սոցցանցերից մեկում հայտնել են «Nivea Men»-ից։

Change.org առցանց հարթակում ստեղծված ստորագրահավաքին, որով պահանջ է դրվում մերժել Բելառուսում մրցույթի անցկացումը, մոտ 59 հազար մարդ է միացել։

Լատվիայի մայրաքաղաք Ռիգայի հետ մրցաշարը համահյուրընկալելու իրավունքը Մինսկը ձեռք էր բերել 2017 թվականին։ 2020-ին նախագահական ընտրություններից հետո Բելառուսում քաղաքական ճգնաժամի բռնկումից հետո Լատվիան սպառնաց հրաժարվել մրցաշարի հյուրընկալումից, եթե Բելառուսը չփոխարինվի այլ երկրով։ Երկու երկրների հարաբերությունները վատթարացան, երբ Լատվիան, ի թիվս տասնյակ այլ երկրների, հայտարարեց, որ չի ճանաչում Բելառուսում անցկացված նախագահական ընտրությունների արդյունքները և պահանջեց «ազատ և արդար» ընտրություններ։

Նախորդ տարվա օգոստոսին նախագահական ընտրությունների անցացումից հետո Բելառուսում չեն դադարում բողոքի ցույցերն ու ակցիաները։ Ընտրությունների արդյունքները չճանաչող քաղաքացիները պահանջում են 26 տարի երկիրը նախագահող Ալեքսանդր Lուկաշենկոյի հրաժարականը` հայտարարելով, որ ընտրությունների արդյունքները կեղծված են։ Մոտ 30 հազար բելառուսցի է բերման ենթարկվել, հարյուրավոր ակտիվիստներ հայտնում են իրենց նկատմամբ անմարդկային վերաբերմունքի և բռնությունների կիրառման մասին։

Աղբյուրը՝ Azatutyun.am