Cryptocurrency Prices by Coinlib

Հայաստանը պետք է կապ ունենա Ղարաբաղի հետ, շեշտում է Լավրովը

d5b0d5a1d5b5d5a1d5bdd5bfd5a1d5b6d5a8 d5bad5a5d5bfd684 d5a7 d5afd5a1d5ba d5b8d682d5b6d5a5d5b6d5a1 d5b2d5a1d680d5a1d5a2d5a1d5b2d5ab d5b0 600564fe29dfe

Ռուսաստանի խաղաղապահները, գեներալ Ռուստամ Մուրադովը զբաղվում են հայ գերիների հարցով։ Սակայն քանի հայ գերի կա Ադրբեջանում այսօր՝ հայտնի չէ, ինչպես նաև հայտնի չէ՝ երբ են հայ գերիները վերադառնալու տուն։ Այդ մասին այսօր անցած տարվա ամփոփմանը նվիրված ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Պատասխանելով հայ լրագրողի հարցին՝ Լավրովը նաև ընդգծել է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրում Ղարաբաղի կարգավիճակը չի հիշատակվել գիտակցված՝ սա ապագայում քննարկվելիք հարց է։ Այսօր Ղարաբաղի հայկական կողմին մնացած տարածքը ռուսական խաղաղապահների պատասխանատվության գոտի է, և սա է այսօր Ղարաբաղի կարգավիճակը, կարգավիճակը պետք է որոշվի ԵԱՀԿ Մինսկի խմբի ներքո անցնող բանակցությունների արդյունքում, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարը՝ հավելելով, թե Լեռնային Ղարաբաղը Ռուսաստանի կազմում ներառելուն մոտիկ հարց անգամ չկա Մոսկվայի օրակարգում։

Պատասխանելով ադրբեջանցի լրագրողի հարցին՝ արդյոք հայաստանցի պաշտոնյաներն իրավունք ունե՞ն այցելել Ղարաբաղ և այնտեղ հայտարարություններ անել, Լավրով ասել է, որ Հայաստանը պետք է կապ ունենա Ղարաբաղի հետ, և սա այն հարցն է, որ երբեք չի քննարկվել։ Ակնհայտ է, որ այդ կապը պետք է լինի, և հայաստանցի պաշտոնյաները, որոնք ներգրավված են Ղարաբաղում հումանիտար գործընթացներում, Ղարաբաղ այցելելու իրավունք ունեն, հենց դրա համար գոյություն ունի Լաչինի միջանցքը։ Այլ հարց է, որ հավանաբար պետք չէ էմոցիոնալ հայտարարություններ անել Ստեփանակերտում, հավելել է Ռուսաստանի արտգործնախարարը՝ վերհիշելով Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի «նոր պատերազմ՝ նոր տարածքներ» հայտարարությունը, հայկական կողմին ըստ էության մեղադրելով պատերազմը հրահրելու մեջ։

Աղբյուրը՝ Azatutyun.am