Cryptocurrency Prices by Coinlib

20 մլն դրամ գրավի միջնորդություն՝ Սերժ Սարգսյանի եղբորորդուն կալանքից հանելու համար. ArmLur.am

20 d5b4d5acd5b6 d5a4d680d5a1d5b4 d5a3d680d5a1d5bed5ab d5b4d5abd5bbd5b6d5b8d680d5a4d5b8d682d5a9d5b5d5b8d682d5b6d59d d5bdd5a5d680d5aa d5bd 5f96ffa29bdc9

Իրավունք

ArmLur.am-ը գրում է.

«Հոկտեմբերի 12-ին Ազգային անվտանգության ծառայությունը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի՝ Ֆրանկլին Գոնսալեսի, նկատմամբ հարուցված քրեական գործով նախաքննության ավարտ է հայտարարել եւ քրեական գործը ուղարկվել Է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան: Ավելին ArmLur.am-ին հայտնի դարձավ, թե ով է քննելու Ֆրանկլին Գոնսալեսի դեմ հարուցված քրեական գործը: Այն մակագրվել է դատավոր Վահե Միսակյանին:

Նշենք, որ հոկտեմբերի 19-ին Նարեկ Սարգսյանի պաշտպանները դիմել էին դատարան՝ նրա կալանքը գրավով փոխարինելու հարցով, սակայն դատական նիստի ընթացքում դատախազ Արամ Արամյանը հայտնեց, որ դեռևս շարունակում են առկա լինել Նարեկ Ալեքսանդրի Սարգսյանի կալանքի տակ պահելու հիմքերն ու պայմանները և կալանավորումից բացի այլ խափանման միջոց չի կարող ապահովել մեղադրյալի պատշած վարքագիծը:

Պաշտպան Կ. Մեժլումյանը հայտնեց, որ նախաքննությունն արդեն ավարտվել է, հարցաքննվել են բոլոր վկաները, բացի այդ, պատրաստվում են դատաքննության ժամանակ միջնորդել արագացված դատական քննություն կիրառելու վերաբերյալ, հետևապես՝ վերացել են կալանավորման հիմքերը: Միաժամանակ խնդրեց Նարեկ Ալեքսանդրի Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխել գրավով՝ գրավի գումարի չափ սահմանելով մինչև 20.000.000 (քսան միլիոն) ՀՀ դրամի չափով կամ այլ ողջամիտ չափով:
Իսկ ահա դատախազը առարկեց գրավի միջնորդության դեմ՝ հայտնելով, որ այլ խափանման միջոցը չի կարող ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը։

Նկատեք, որն տուժող Արամ Կարապետյանին ծանուցագիր է ուղարկվել դատական նիստի վերաբերյալ, նաև հեռախոսազանգի միջոցով տեղեկացվել է կայանալիք դատական նիստի վերաբերյալ, սակայն վերջինս հայտնել է, որ առողջական վիճակով պայմանավորված չի կարող ներկայանալ դատական նիստին:
Ըստ ԱԱԾ-ի՝ Նարեկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա գործով չպարզված հանգամանքներում և ժամանակահատվածում, անհայտ անձից ապօրինի կերպով ձեռք է բերել և Երևան քաղաքի Թումանյան փողոցի 11-րդ շենքի 14-րդ բնակարանում պահել է ատրճանակներ և ռազմամթերք հանդիսացող 168 հատ տարբեր տրամաչափի ակուսափող հրազենի փամփուշտներ, այնուհետև դրանք, թաքցնելով պայուսակների մեջ` ապօրինի կերպով այլ վայրում պահելու համար խնդրել է առանց մեղքի գործող, Նարեկ Սարգսյանի հանցավոր մտադրություններից անտեղյակ Արտեմ Պետրոսյանին պայուսակները փոխադրել և պահել իր կողմից նախապես վարձակալած`Երևան քաղաքի Արամի փողոցի 82-84 շենքի 68-րդ բնակարանում:

Նույն ժամանակահատվածում, Նարեկ Սարգսյանը գործով չպարզված հանգամանքներում առանց իրացնելու նպատակով անհայտ անձից ապօրինի ձեռք է բերել և իրեն պատկանող Երևան քաղաքի Թումանյան փողոցի 11-րդ շենքի 14-րդ բնակարանում ապօրինի պահել է 0,1 գրամ խոշոր չափի թմրամիջոցներ, Ինչպես նաև Նարեկ Սարգսյանը գործով չպարզված հանգամանքներում առանց իրացնելու նպատակով, անհայտ անձից ապօրինի ձեռք է բերել կոկային տեսակի թմրամիջոց , Բացի այդ, նա, նախնական համաձայնությամբ գործող մի խումբ անձանց ներգրավմամբ, շահադիտական դրդումներով կազմակերպել և ղեկավարել է կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով սպառնալիքով, ինչպես նաև որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ զուգորդված անձի առևանգումը»:

Աղբյուրը՝ Lurer.com