Cryptocurrency Prices by Coinlib

Փոխգնդապետ Էրիկ Հակոբջանյանը մեծ կորուստներ է պատճառել հակառակորդին

d683d5b8d5add5a3d5b6d5a4d5a1d5bad5a5d5bf d5a7d680d5abd5af d5b0d5a1d5afd5b8d5a2d5bbd5a1d5b6d5b5d5a1d5b6d5a8 d5b4d5a5d5ae d5afd5b8d680 5f96f3e9c44a7

Արցախ

ԱՀ Պաշտպանության նախարարությունը հերոսական նոր պատմություններ է  ներկայացրել, որոնք կատարել են առաջնագծում կանգնած զինվորները․ «Մարտկոցի կազմով թշնամական 7 տանկ և 1 հետևակի մարտական մեքենա խոցելու համար սերժանտ Մնացական Գեորգիի Սահակյանը ներկայացվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի, իսկ սերժանտ Արման Էդուարդի Վարդումյանը՝ «Մարտական ծառայություն» մեդալի: Թշնամական 2 ԱԹՍ խոցելու համար շարքային-պայմանագրային Վալերի Վարդանի Ավագիմյանը կպարգևատրվի «Մարտական ծառայություն» մեդալով: Իսկ փոխգնդապետ Էրիկ Վալերիկի Հակոբջանյանը, հրետանային ստորաբաժանումների հմուտ և կազմակերպված գործողությունների, ճշգրիտ հաշվարկների շնորհիվ մեծ կորուստներ է պատճառել հակառակորդին, ինչի համար ներկայացվել է «Արիության համար» մեդալի»։

Հերոսական արարումները ճակատային գծի բոլոր ուղղություններում շարունակվում են:

Փառք մեր հերոսներին:

Աղբյուրը՝ Lurer.com